ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+32 °C
Իսպանիայի դատարանը մեղադրանքներ է առաջադրել Նեյմարին՝ մեքենայությունների և կոռուպցիայի համար
11:25, 08.11.2016 | mamul.am
6824 | 0

Բրազիլիայի ազգային հավաքականի և «Բարսելոնա»-ի հարձակվող Նեյմարն Իսպանիայի դատարանի կողմից հրավիրվել է դատարան՝ կոռուպցիայի մեղադրանքով։ Իսպանիայի ազգային դատարանը քննության է առել Նեյմարի՝ բրազիլական «Սանթոս»-ից «Բարսելոնա» տրանսֆերի գրանցման ընթացքում մեքենայությունների վերաբերյալ գործը, որն ավելի վաղ փակվել էր։ Գործը վերանայելու բողոք է ներկայացրել բրազիլական DIS ներդրումային ընկերությունը, որը հույս ուներ ստանալ տրանսֆերի գումարի 40 %-ը, սակայն արդյուքնում ավելի քիչ գումար է ստացել, քանի որ գործարքը գաղտնի է եղել։ Նշենք, որ գործով անցնում էին նաև «Բարսելոնա»-ի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն, նախկին նախագահ Սանդրո Ռոսելն, ինչպես նաև «Սանթոս»-ի նախկին նախագահը։

Պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ Նեյմարի տրանսֆերն արժեր 57,1 մլն եվրո, որոնցից 17,1 եվրոն բաժին է հասել «Սանթոս»-ին, իսկ 40 մլն՝ Նեյմարի ծնողների ընկերությանը։ Իսպանիայի դատախազները կարծում են, որ տրանսֆերն ավելի թանկ էր։ Նրանք «Բարսելոնա»-ին և ակումբների ղեկավարներին մեղադրանքներ են առաջադրել՝ ավելի քան 13 մլն եվրոյի մեքենայության համար։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր