ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+32 °C
ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի ևս մեկ նախաձեռնության մեկնարկը Գյումրիում
17:25, 08.11.2016 | mamul.am
5817 | 0

Վեցերորդ տարին անընդմեջ ՎիվաՍել-ՄՏՍ-ը ստանձնում է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գլխավոր գործընկերոջ առաքելությունը։ Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորի երկարաժամկետ աջակցության շնորհիվ նվագախումբը զգալի ձեռքբերումներ է ունեցել դասական երաժշտության գլուխգործոցները հանրությանը ներկայացնելու գործում։

Գյումրիում մեկնարկել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի ևս մեկ կարևոր նախաձեռնություն, որն ուղղված է Հայաստանի մարզերում երաժշտական կրթության զարգացմանը։ Մարզային այցելությունների ընթացքում կանցկացվեն հանդիպում-վարպետության դասեր «Անկախության սերունդ» համահայաստանյան երիտասարդական նվագախմբի երաժիշտների հետ։ Երևանից ժամանած մասնագետների մոտ վարպետության դասեր կանցնի Շիրակի և Տավուշի մարզի՝ համահայաստանյան այս նախագծին մասնակցած 12-18 տարեկան 22 երաժիշտ։

«Հայաստանը մշակութային հարուստ ավանդույթներ ունեցող երկիր է։ Մեր նպատակն է պահպանել ու զարգացնել այդ ավանդույթները։ Այդ նպատակներին շատ ավելի դյուրին է հասնել, երբ կողքիդ ունես ՎիվաՍել-ՄՏՍ-ի նման գործընկեր ու համախոհ։ Ընկերությունը և նրա գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն անգնահատելի ներդրում ունեն դասական երաժշտության հանրայնացման, տարածման գործում»,-ասել է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։

«ՎիվաՍել-ՄՏՍ-ն աջակցում և խրախուսում է երաժշտական նվագախմբին՝ իր օգտաշահ ու բարի առաքելությունն իրականացնելու գործում: Ողջունելի է նվագախմբի ձգտումը՝ կանգ չառնել:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր