ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +9 °C ... +21 °C Վաղը`+21 °C
Կամովի-պարտադիրը` ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետում. ջրի երես են դուրս եկել Արծրուն Ավագյանի պաշտոնեական չարաշահումները
13:40, 29.11.2016 | mamul.am
13595 | 0

ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետի դեկան Արծրուն Ավագյանի` վերջերս արած աղմկահարույց հայտարարությունը, որ ինքը դրական է ընդունում Հայաստանում ռուսերենը որպես պետական լեզու ընդունելը, համացանցում բացասական արձագանքների ու քննադատությունների ալիք բարձրացրեց: Մասնավորապես, սոցցանցերում նրա ղեկավարած ֆակուլտետի նախկին ուսանողներից ոմանք բարձրաձայնեցին դեկանի կողմից տարիներ ի վեր թույլ տված պաշտոնեական դիրքի չարաշահումների մասին: MAMUL.am-ը գնաց բողոքների հետքերով և պարզեց, որ Արծրուն Ավագյանը պարտադրել է ուսանողներին գնել իր գրքերը՝ ուսանողի համար բավականին թանկ գնով` մոտ 2000 դրամով:

Արծրուն Ավագյանի պաշտոնեական չարաշահումները

Մեր թղթակցի հետ զրույցում Հայ բանասիրության ֆակուլտետի նախկին ուսանողները ներկայացրեցին հետևյալը. «Երբ Արծրուն Ավագյանը հրատարակում էր իր հերթական գիրքը, գործարկվում էր դեռ խորհրդային տարիներից հաստատված կամովի-պարտադիր սկզբունքը: Դրանից խուսափելու հնարավորություն չունեին հատկապես թոշակ ստացող ուսանողները: Ոչ այնքան վաղ անցյալում թոշակները բաժանվում էին առձեռն (այժմ ուսանողական թոշակները տրվում են քարտային համակարգով-խմբ.) և ուսանողներից պարզապես պահվում էր գրքի արժեքը: Այդպիսով, ուսանողները 4950 դրամ թոշակի փոխարեն ստանում էին 2950 դրամը, իսկ պահված գումարի դիմաց դեկանատում բաժանվում էին Ավագյանի գրքերը: Բողոքելն անիմաստ էր, քանի որ քո գումարը չկար, և կապ չուներ, որ դու այդ գիրքը չէիր ուզում գնել, որ այն չէիր էլ կարդալու երբևիցե, և որ քեզ այդ 2000 դրամն ավելի անհրաժեշտ էր, քանի որ դրանով 10 օր կարող էիր երթուղայինի գումարը վճարել»:
Ուսանողները նաև վրդովված էին, որ հայոց լեզվի և գրականության պահպանության համար ստեղծված ֆակուլտետը գլխավորում է մի մարդ, ով ողջունում է անկախ համարվող Հայաստանի Հանրապետությունում այլ լեզվի պետականացումը: «Անհնար է պատկերացնել աշխարհում մի երկիր, որի մայրենի լեզվի և գրականության ամբիոնի դեկանը նման օտարահաճ արտահայտություններ աներ, և նրանից իսկույնևեթ հրաժարական չպահանջեին: Իսկ Արծրուն Ավագյանին ոչ միայն չեն պատժում, այլև որոշներն, անգամ, պաշտպանում են, ինչպես օրինակ` լեզվաբան Լավրենտի Միրզոյանն, ով դարձյալ պետք է հայերենապահպանության ջատագով լիներ: Մենք ամաչում ենք, որ սովորել ենք մի ֆակուլտետում, որի դեկանը կարող է հայտարարել` «Մենք արդեն վաղուց աշխարհի ինչ-որ մի նահանգիկ ենք, ոչ թե նահանգ»»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր