ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +9 °C ... +21 °C Վաղը`+23 °C
Վարչապետը հանձնարարել է ավարտել «Փոքր Մհեր» կրթահամալիրում կատարվող ուսումնասիրությունները
12:05, 15.12.2016 | mamul.am
2852 | 0

Վարչապետ Կարեն Կարապետյանը` մինչ կառավարության նիստի մեկնարկը, մի շարք հանձնարարականներ է տվել: Մասնավորապես, Կրթության և գիտության, ինչպես նաև Պաշտպանության նախարարությանը հանձնարարել է համատեղ աշխատել և ավարտին հասցնել «Փոքր Մհեր» կրթահամալիրում կատարվող ուսումնասիրությունները: «Եռօրյա ժամկետում պետք է ամփոփել և արդյունքները ներկայացնել»,- ասել է վարչապետը:

Հիշեցնենք, որ «Փոքր Մհեր» կրթահամալիր պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենը պարբերաբար սպառնալիքներ և անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել կրթահամալիրի սաների հասցեին՝ նվաստացնելով նրանց արժանապատվությունը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր