ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+29 °C
Մայիսի 9-ը փառավոր հաղթանակների օր է
09:33, 09.05.2012 | mamul.am
16905 | 0

Հաղթանակի, ԼՂՀ պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման 20-րդ տարեդարձին նվիրված եռատոն է այսօր: Բոլոր վետերանները Երևանում այցելում են ''Հաղթանակ'' զբոսայգի, որտեղ գտնվում են Մայր Հայաստանի հուշարձանը, 2-րդ համաշխարհայինի թանգարանը և անմար կրակն` անհայտ զինվորի գերեզմանին: Հայրենական մեծ պատերազմում հայ ժողովուրդը ոչ միայն ցուցաբերեց անձնազոհություն և հերոսություն, այլև հաղթահարեց իր ներսում հարյուրամյակների ընթացքում արմատներ գցած հալածվածի և թույլի, սեփական ուժերի հանդեպ թերահավատության բարդույթը: Երկուսուկես միլիոնանոց սովետահայությունը շուրջ 650.000 քաջարի զինվորներ տվեց ռազմաճակատին:

Հայ ժողովրդի համար ճակատագրական էր նաև Արցախի հնագույն մայրաքաղաք Շուշիի ազատագրումը: Այն բեկումնային դարձավ ղարաբաղյան պատերազմում և նախանշեց հետագա հաղթանակների ուղին: Այսօր և’ տոն է, և’ անցյալի մասին մտորումների օր: Շուշիի ազատագրման ռազմական գործողությունը մշակման և իրականացման առումով գրեթե անթերի, հայ ռազմարվեստի մեջ եզակի ռազմական գործողություն էր, որով արմատական բեկում էր առաջացել Ղարաբաղյան ազատագրական պատերազմում:
Շուշիի ազատագրման ռազմական գործողությունը ղեկավարել է Ինքնապաշտպանության ուժերի հրամանատար Արկադի Տեր-Թադևոսյանը: ''Մեր բանակն այսօր էլ մարտունակ է, հավատացեք ինձ: Մեր ռազմական պատրաստվածությունը բարձր է, մեր զինվորները ռազմական տեխնիկային լավ են տիրապետում'',- ասում է նա:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր