ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 395.20, EUR 416.07, RUB 6.39, GBP 485.11
+5 °C, 0 °C ... +5 °C Վաղը`+7 °C
Կապն Արցախի հետ շարունակվում է
19:57, 19.08.2022
552 | 0

Կապն Արցախի հետ շարունակվում է


Ամստերդամի Գրիգոր Նարեկացի հիմնադրամը, նույնանուն կիրակնօրյա դպրոցը, Սուրբ Հոգի եկեղեցու ծխական խորհուրդը պարբերաբար են օգնություն կազմակերպում Հայաստանի ու Արցախի համար: Վերջերս հիմնադրամի նախագահ Վահան Ավագյանը կրկին շուրջայց կատարեց հայրենիք ու ավելի մանրամասը իրազեկվեց վիճակին:
«Հայ հերոս» նախագծի աջակցությամբ Գրիգոր Նարեկացու անվան կիրակնօրյա դպրոցը օժանդակում է 44-օրյա պատերազմի մասնակիցներին, կրկին այց է կատարվել Մարտիրոսյանների ընտանիքին։ Մարատի առողջական վիճակը առաջընթաց է գրանցել նախորդ այցի համեմատ: Նա հիմա ֆիզիկապես իրեն ավելի լավ է զգում: Մարատը` իր ջերմ ողջույններն հղելով Ամստերդամի հայկական դպրոցի սաներին եւ ծնողներին, սիրով լուսանկարվեց հիմնադրամի նախագահ Վահան Ավագյանի հետ: Հետևում երևում են ադրբեջանական դիրքերը, բայց հերոս զինվորն անսասան է, իր հողում է:

Գրիգոր Նարեկացի հիմնադրամի կապը Արցախի Գանձասարի վանքի հետ ևս պատմություն ունի: Դեռ 2021 թվականի ձմռանը մոտավորապես 2 տոննա մարդասիրական օգնություն ուղարկվեց Գանձասար՝ շրջակա բնակավայրերում տեղակայված ընտանիքների օգնության համար:
Հայր Սուրբ Սահակ վարդապետի հետ քննարկվեցին Շուշիից եւ Հադրութից տեղահան եղած փախստականների վիճակի մասին, ովքեր 44-օրյա պատերազմից հետո ժամանակավորապես բնակվում են վանքի շրջակա գյուղերում:
Հասկանալի է, որ այս մարդկանց վիճակը բարվոք չէ և Սուրբ Գրիգոր Նարեկացի հիմնադրամը Սուրբ հորը խոստացավ, որ միջոցներ հայթայթելու պարագային
մարդասիրական օգնութեան եւս մեկ խմբաքանակ՝ հագուստ, դեղորայք եւ այլն, ձմռան սկիզբից առաջ ուղարկել Գանձասար։

Արցախ ուղեւորության վերջին օրը Գրիգոր Նարեկացի հիմնադրամի նախագահը Ստեփանակերտում հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար տիկին Անահիտ Հակոբյանի հետ:
Զրույցի ընթացքում նախարարը ծանոթացել է «Սուրբ Գրիգոր Նարեկացի» հիմնադրամի ծրագրերին ու գործունեությանը, այդ թվում՝ Արցախում։
Նախարարն իր երախտագիտությունն է հայտնել գարնանը Մարտունի քաղաքի մանկապարտեզի «Սուրբ Գրիգոր Նարեկացի» հիմնադրամի կողմից իրականացված օգնության ակցիայի համար։
Քննարկվեց նաև Սուրբ Գրիգոր Նարեկացի կիրակնօրյա դպրոցի մի խումբ ավագ սաների՝ հաջորդ ամառային արձակուրդներին «Պատանի հետախույզներ» ծրագրով 7-օրյա ճամբարային պարապմունքներին մասնակցելու հնարավորությունը։ Ծրագիրը մեծ ժողովրդականություն է վայելում Արցախի ուսանողների շրջանում և իրականացվում է փորձառու մասնագետների կողմից՝ փոխնախարար պրն. Իվան Պողոսյան.
Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ նախարարությունն ու հիմնադրամը հետագայում սերտ կապեր կպահպանեն։

Դե իսկ Երևանում էլ հիմնադրամի ներկայացուցիչներն այց կատարեցին Օղակաձև զբոսայգում գտնվող հայկական գամփռի հուշարձանին: Հիշեցնենք, որ Գամփռի արձանը Ամստերդամի հայ համայնքի նվերն էր Երևանին, քաղաքի 2800-ամյակի կապակցությամբ։ Մտահղացումն իրագործելու համար կազմակերպվել էր դրամահավաք, որին մասնակցել է Նիդերլանդների հայությունը։ Նախաձեռնության կազմակերպիչն է «Սուրբ Գրիգոր Նարեկացի» հիմնադրամը:

Մանամասն` այցելեք մեր կայքեր.
https://www.nidoragir.com/2022/08/blog-post_19.html
https://niderlandakan.livejournal.com/537819.html

Մամուլի խոսնակ` Նիդերլանդական Օրագիր
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
Նիդերլանդական Օրագիր
դեպի վեր