ԱՀԿ-ի գնահատականների համաձայն, ոչ բոլոր երեխաներն են ստանում իրենց տարիքային պահանջներին համապատասխանող սնունդ: Մանկաբույժները ենթադրում են, որ դա պայմանավորված է ծնողների ոչ բավարար տեղեկացվածությամբ։ Ոչ բոլոր մայրիկները գիտեն, թե երբ կարելի է սկսել հավելյալ մանկական սնունդ առաջարկել երեխային: Բժիշկների պրակտիկայում շատ են դեպքերը, երբ 3-4 ամսական երեխային արդեն կովի կաթ են տալիս, և հակառակը՝ 8-9 ամսականում մսի խյուսը դեռ չի ներմուծվում սննդակարգ։ Հայաստանում խորհուրդ է տրվում հավելյալ սննդի ներմուծում 6 ամսականից։ Այս բլոգում մենք կանդրադառնանք, թե ինչպիսի մանկական սնունդ է հարկավոր փոքրիկների համար: Շիլաները երեխաների սննդակարգում Շիլաներ պատրաստված են հացահատիկից, պարունակում են շատ ածխաջրեր, որոնք երեխային էներգիա են տալիս աճի և զարգացման համար, և մանրաթելեր, որոնք նպաստում են հարմարավետ մարսողությանը։ Այս բնական և առողջարար մանկական սնունդը նաև բուսական սպիտակուցների և ճարպերի լավ աղբյուր է: NESTLÉ®-ի բոլոր մանկական շիլաները հավելյալ հարստացված են Iron+ միկրոտարրերի համալիրով, որի շնորհիվ փոքրիկը սնունդից ստանում է երկաթ և այլ հանքանյութեր։ Հացահատիկային մանկական առաջին շիլան պետք է լինի առանց կաթի, առանց գլյուտենի, հիպոալերգեն՝ հնդկաձավարից և եգիպտացորենից: Այնուհետև կարելի է ընդլայնել երեխայի սննդակարգը և ներմուծել այլ շիլաներ.
|