ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +9 °C ... +21 °C Վաղը`+22 °C
Orion Summit 2023-ին են միացել հեղինակավոր բանախոսներ
12:31, 06.04.2023
685 | 0

Երևան, Հայաստան, - Հունիսին Նյու Յորքում կայանալիք Orion Summit 2023 գագաթնաժողովի մասնակիցների բանախոսներին է միացել Ֆինանսական կարգավորման խորհրդատու Ջեֆ Ինգբերը, որը բարձր պաշտոններ է զբաղեցրել Նյու Յորքի Federal Reserve բանկում, Citibank-ում, Դեպոզիտարիայի հավատարմագրային և քլիրինգի կորպորացիայում: Ջեֆ Ինգբերն անհատական քննարկում կանցկացնի «Ինչու են ձախողվում ստարտափները» թեմայով:

New York համալսարանի Stern բիզնես դպրոցի Endless Frontier Labs-ի փոխտնօրեն Բեթ Իքսին կմիանա «Տեխնոլոգիաների և ֆինանսական ոլորտներում ներդրումների ու նորարարության առաջնահերթությունները» թեմայով պանելային քննարկմանը: New York համալսարանը լավագույնների վարկանիշում 39-րդն է, իսկ Endless Frontier Labs-ը համալսարանում ստարտափների մենթորության ծրագիր է իրականացնում:

Francisco Partners ներդրումային ընկերության Credit and Structured Solutions Group-ի տնօրեն Սեբուհ Նահաբեդյանն իր փորձը կկիսի «Թվային Ջուղա ցանցը՝ հանուն հայկական նորարարության, գիտության ու տնտեսության դիրքավորման նպատակի» պանելային քննարկման ընթացքում:

Ընդհանուր առմամբ նախատեսվում է, որ գագաթնաժողովին հանդես կգան 40-ից ավելի հեղինակավոր բանախոսներ՝ հայաստանյան ու միջազգային առաջատար ընկերություններից, ներառյալ՝ ֆինանսական, տեխնոլոգիական, կրթական և այլ կազմակերպություններից:

Orion Summit 2023 գագաթնաժողովը տեղի կունենա հունիսի 19-22-ին՝ Նյու Յորքում, «Ներդրումները դիրքավորում են Հայաստանը» խորագրով: Գագաթնաժողովի պաշտոնական կայքը պարբերաբար համալրվում միջոցառման օրակարգի, գործընկերների, բանախոսների մասին տեղեկատվությամբ: Կայքի միջոցով հնարավոր է նաև գրանցվել նյույորքյան գագաթնաժողովին մասնակցելու համար:

Orion Summit 2023-ը կտևի 4 օր, կընդգրկի գագաթնաժողովը և այցելություններ աշխարհի խոշորագույն ֆինանսական, տեխնոլոգիական ընկերություններ, համալսարաններ, վենչուրային ֆոնդեր, ընտանեկան գրասենյակներ, հանդիպումներ ու քննարկումներ նորարարությունների և ներդրումների մասին:

«Orion» -ի մասին

«Օրիոնը» (Orion Worldwide Innovations) ստարտափների աճի և փոխկապակցված էկոհամակարգի զարգացման հանգույց է, որն առաջարկում է ծառայությունների ամբողջական փաթեթ: «Օրիոնը» ներդրումների ենթակա ընկերությունների համար ստեղծում է ԱՄՆ մուտք գործելու հնարավորություններ, բարելավում այդ ընկերությունների՝ հաճախորդներ ձեռք բերելու ռազմավարությունները, օգնում մնալ մրցունակ և պաշտպանում իրենց նորարարությունները։ «Օրիոնը» հիմնադրվել է 2017 թ., ԱՄՆ-ում։ Ընկերությունը գրասենյակներ ունի Նյու Յորքում և Երևանում, համագործակցում է աշխարհի տարբեր երկրներում գործող ընկերությունների և ներդրողների ցանցերի հետ։
Հեղինակ` Tech News
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Tech News
դեպի վեր