ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
Ուսանողների և Երիտասարդության օրվան նվիրված միջոցառում՝ «Զեյթուն մշակութային կենտրոնում»
14:58, 17.05.2024
572 | 0
Մայիսի 16-ին՝ «Զեյթուն մշակութային կենտրոնում» տեղի ունեցավ ուսանողների և երիտասարդության օրվան նվիրված միջոցառումը, որի նշվելու օրը որոշվել էր դեռևս 2014թ. մայիսի 16-ին: Միջոցառումը կազմակերպվել էր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գլխավորությամբ, ի դեմս՝ կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետ Սամվել Ադամյանի, ում նախաձեռնությամբ հրավիրվեցին վարչական շրջանի 12 հիմնական և ավագ դպրոցների և 3 քոլեջների ներկայացուցիչներ և աշակերտներ:
Հատուկ հյուրերն էին՝ Երևանի զարդարվեստի պետական արհեստագործական ուսումնարանի տնօրեն՝ Լուսինե Բաբայանը, Սարգիս Բարխուդարյանի անվան թիվ 2 արվեստի դպրոցի տնօրեն՝ Աստղիկ Ադամյանը, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի աշխատակից Լիանա Սարգսյանը և Երևանի պետական հումանիտար տեխնիկական քոլեջի տնօրեն Արմինե Տեր - Գրիգորյանը:
Միջոցառման բացմանը ընդառաջ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետ Սամվել Ադամյանը լավագույն աշակերտներին պարգևատրեց պատվոգրերով:
- «Շնորհավորում ենք յուրաքանչյուրիդ և համոզված ենք, որ այս պատվոգրերը խթան կհանդիսանան առավել նպատակասլաց լինելու, ջերմեռանդությամբ սովորելու և հայրենիքի ամրապնդման ու զարգացման գործում գալիք տարիներին ներդրում ունենալու համար» , - իր ողջույնի խոսքում հավելեց Սամվել Ադամյանը:
Միջոցառման ընթացքում «Զեյթուն մշակութային կենտրոնի» «Ակապելլա» երգի խմբակի սաները (խմբ.Հասմիկ Հայրապետյան) հնչեցրին Շառլ Ազնավուրի երգացանկից մի շարք կատարումներ, իսկ «Թատրոն.am» և «Հակոբ Կոջոյանի» կրթահամալիրի թատերական խմբակի սաները (խմբ. Արմեն Քուշկյան) ներկայացրեցին Պարույր Սևակի 100-րդ հոբելյանական տարելիցին նվիրված «Հեքիաթներից ես հոգնել եմ» ներկայացումը:
Դահլիճում տեղադրված էր նաև մի շարք հայ մեծանուն գրողների և արվեստի գորիծիչների պաստառները, որոնց համար 2024թ. հոբելյանական տարի է համարվում.
Խաչատուր Աբովյան - (215)
Հովհաննես Թումանյան - (155)
Լևոն Շանթ - (155)
Դանիել Վարուժան - (140)
Վահան Թոթովենց - (130)
Հովհաննես Շիրազ - (110)
Համո Սահյան - (110)
Սիլվա Կապուտիկյան - (105)
Պարույր Սևակ - (100)
Կոմիտաս - (155)
Արամ Խաչատրյան - (120)
Շառլ Ազնավուր - (100)
Սերգեյ Փարաջանով - (100)
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Հասմիկ Կարապետյան
դեպի վեր