ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +21 °C Վաղը`+23 °C
Հայաստանում մեծ սադրանք է հասունանում, ինչպես միշտ "չսպասված" չկանխատեսված սադրանք
21:32, 18.12.2023
562 | 0
Սա շատ հատկանշական և հիշարժան դեպք է, որը նախ փաստում է, որ այսօր ոստիկանությունը չի կարողանում անգամ ինքն իր անվտանգության համար հոգալ, էլ ուր մնաց հոգա մերը և պաշտպանի մեզ գողերից։
Երկրորդ կարևոր և հիշարժան պահը՝ փաստվում է, որ "գողերի" մոտ հայտնվել են ոստիկանական պետհամարանիշներ։ Սա հաստատ ավելի մեծ, գլոբար "գործողության" նախապատրաստություն է գուժում։
Չի բացառվում որ հանցագործներն արդեն իսկ ունեն նաև ոստիկանական ավտոմեքենաներ, համազգեստներ, զենք, ռադիոկապ․․, եթե անգամ չունենան էլ, այս բարձիթողի վիճակում, կազմակերպված հանցավոր խումբը, որը պետհամարանիշ է գողանում ոստիկանության քթի տակից, այդ ամենը ևս կարող է գողանալ։
Եվ ի՞նչ է նշանակում այս ամենը։ Նշանակում է, որ Հայաստանում ինչ-որ մեծ սադրանք է հասունանում, ինչպես միշտ "չսպասված" չկանխատեսված սադրանք, որը որ կհարվածի մեր խոցելի տեղերից մեկին, օրինակ՝ ազգային կամ կրոնական փոքրամասնություններին՝ եզդիներին, ռուսներին, ասորիներ․․․․ հավանաբար դա կլինի Երևանից դուրս, անսպասելի տեղում, և անսպաելի ժամանակի։
Ինչևէ պետք է լինենք զգույշ և հասկանանք, որ սադրանքներին տրվել պետք չէ։
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
ՀԱՅԿ ԿԻՍԵԲԼՅԱՆ
դեպի վեր