Նիդերլանդական օրագիր-2024 . Նոր տարի` նոր հույսեր «Երևանի համայնապատկերը» գծանկար` Լևոն Լաճիկյանի ------------ Մեկ անգամ ևս շնորհավորում ենք բոլոր մեր ընթերցողների Նոր Տարին ու Սուրբ ծնունդը մաղթելով բոլորին առողջություն, խաղաղություն ու բարեկեցություն: Ձեզ համար առանձնացրել ենք 2023թ. նիդերլանդահայ կյանքին առնչվող մի շարք հրապարակումներ: Փետրվար Մաստրիխտում նշվեց Սուրբ Կարապետ եկեղեցու օծման 10 ամյակը: Այս կապակցությամբ մատուցվեց Եպիսկոպոսական Սբ. և անմահ Պատարագ, Արևմտյան Եվրոպայի Հայրապետական Պատվիրակ և Մայր Աթոռի դեսպան Վատիկանում, Գերաշնորհ Տեր Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի մասնակցությամբ։ https://niderlandakan.livejournal.com/558057.html *** Ապրիլ Մեր հայրենակիցը՝ Խաչիկ Հովհաննիսյանը, Եվրոպայի ամենահեղինակավոր և հայտնի համալսարաններից մեկում՝ Բելգիական Լուվեն Լա Նյով կաթոլիկ համասլարանում (Université catholique de Louvain) հաջողությամբ պաշտպանեց աստվածաբանության դոկտորի գիտական աստիճանը: Նրա հետ մեր երկու հարցազրույցները: https://niderlandakan.livejournal.com/565842.html https://niderlandakan.livejournal.com/577850.html *** Կրկին բոլորին զարմացնում է մեր հայրենակիցը: «Վերմերյան շունչը Հաագայի փողոցներով» . Ալիկ Ասատրյանի ցուցահանդեսը: https://niderlandakan.livejournal.com/566163.html *** Հայոց Ցեղասպանության 108-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շարք Նիդերլանդներում: https://niderlandakan.livejournal.com/566608.html *** Մայիս Մեր հարցազրույցը՝ Շիրակի անթառամ ծաղիկների արարչագործուհի Լիլիթ Տոնականյանի հետ: https://niderlandakan.livejournal.com/568237.html *** Հունիս «Խոսում, պատմում են նիդերլանդահայերը» . Հետաքրքիր հարցազրույցների այս շարքի հեղինակը Սարիկ Սևադան է, ով Նիդերլանդներում հանդիպել ու զրուցել է հայ համայնքի որոշ ներկայացուցիչների հետ: https://niderlandakan.livejournal.com/539599.html *** Նիդերլանդական «Ծիրանի ծառ» երգչախումբը հայաշունչ կատարումներով շարունակում է ուրախացնել իր երկրպագուներին: https://niderlandakan.livejournal.com/568847.html *** «Խիզախում» . այս վերնագիրն ունի «Ինտերկապ» բարեգործական կենտրոնի նկարահանած 25 րոպեանոց փաստագրական ֆիլմը, որը վերաբերվում է անցյալ տարի «Ինտերկապի» մի նախաձեռնությանը, որն իրագործվեց 60 օրում՝ Վրաստանի, Ռուսաստանի, Գերմանիայի, Իտալիայի, Ֆրանսիայի, Բելգիայի, Հոլանդիայի հայաշատ քաղաքներում: Ֆիլմի մասին այստեղ. https://niderlandakan.livejournal.com/569667.html *** Ուտրեխտի կրոնական արվեստի թանգարանում էլ Հայ Առաքելական եկեղեցուն նվիրված ցուցադրություն է եղել: https://niderlandakan.livejournal.com/570275.html °°° Հուլիս Մեր բացառիկ ու շարունակվող նախագծերից է բ.գ.թեկնածու, գրող Նաիրա Համբարձումյանի Արեւմտահայ կին գրողները եւ ժամանակը «Նիդերլանդական օրագրի» և «Օրեր» Եվրոպական ամսագիրը համատեղ նախաձեռնությունը՝ նվիրված 19-րդ դարի երկրորդ կեսին ապրած և ստեղծագործած արևմտահայ կին գրողներին: https://niderlandakan.livejournal.com/571109.html °°° Դե իսկ Արգինա Հարությունյանն էլ յուրովի բացահայտեց Նյու-Յորքը` իր գեղեցիկ մատուցմամբ ու ներկայացմամբ: Վայելեք. https://niderlandakan.livejournal.com/572236.html °°° Սեպտեմբեր Ամստերդամում հիմնվում է «Մաթեոս Ծարեցու» անվան գրադարան: 2023 թվականի սկզբին որոշում է կայացվում «Մաթեոս Ծարեցի» անունով հիմնել գրադարան ։ Նախաձեռնության հեղինակն է «Սուրբ Հոգի եկեղեցի» հիմնադրամի նախագահ պարոն Տիգրան Մղտեսյանը, օգնություն ստանալով թարգմանչուհի և հայագետ Աննա Մարիա Մատտաարի և Տեր Տարոն Քահանա Թադևոսյանի կողմից: https://niderlandakan.livejournal.com/572849.html °°° Առանձնացրել ենք նաև բելգիական Խենթ (Gent) քաղաքում բնակվող մեր հայրենակից Կարինե Մելիքսեթյանին: Նա նոր ուսումնական տարվան համընթաց, «Նոր ֆլամանական դաշինք» (N-VA) կուսակցության կողմից` Բելգիայում ինտեգրվող օտարազգիների հետ կատարած մեծածավալ աշխատանքի համար արժանացել է «Էբոնոսե ուղի» (Ebbenhouten Spoor)` 11-րդ անգամ շնորհվող մրցանակին, շնորհավորում ենք: Կարինե Մելիքսեթյանի «Էբոնոսե ուղին» https://niderlandakan.livejournal.com/573377.html °°° Նոյեմբեր Նիդերլանդների հայ իրավաբանները մասնակցեցին սփյուռքի հանձնակատարի գրասենյակի կողմից կազմակերպված Հայ իրավաբանների համագումարին: 250 իրավաբաններ 30 երկրներից: Նիդերլանդներից համագումարին մասնակցեց չորսը։ https://niderlandakan.livejournal.com/575761.html °°° Նիդերլանդների հայ համայնք էին այցելել սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, սփյուռքի ներուժի քարտեզագրման և ներգրավման վարչության պետ Կարեն Ավանեսյանը, որոնք եղան Մաստրիխտում և Հաագայում: Այցերի մասին` https://niderlandakan.livejournal.com/576633.html https://niderlandakan.livejournal.com/576170.html °°° Bright Future Foundation-ը Եվրամիության հետ համատեղ, տարբեր տարիներին ու տարբեր թեմաներով արդեն մի քանի նախագծեր է իրականացրել Հայաստանում։ Հերթական նախաձեռնությունը` թվային մարքեթինգ թեման էր: https://niderlandakan.livejournal.com/576364.html *** Ամստերդամի IDFA կինոփառատոնում Շողակաթ Վարդանյանի դեբյուտային «1489» ֆիլմը Վավերագրական ֆիլմերի Ամստերդամի հեղինակավոր միջազգային կինոփառատոնում ճանաչվել է «Լավագույն ֆիլմ», ու արժանացել է FIPRESCI մրցանակի: https://niderlandakan.livejournal.com/576839.html *** Գրիգոր Նարեկացի հիմնադրամը օգնություն առաքեց բռնի տեղահանված արցախցիներին, թվով 498 մարդու՝ 120 ընտանիքից: https://niderlandakan.livejournal.com/579721.html *** Դեկտեմբեր Թբիլիսիի կինոփառատոնի շրջանակներում վրացական ժյուրիի սահմանած Terra Incognita-ի հատուկ մրցանակ է շնորհվել նիդերլանդահայ Նաիրի Հախվերդիի «Վարորդ» ֆիլմի նախագծի սցենարի համար: |