ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+27 °C
Փաշինյանը «բածկայի» կերպարից ոգեշնչված
16:12, 16.01.2024
640 | 0

Արցախի հարցից մինչև մարզադպրոցի կախիչների տեղադրումը ձախողած Փաշինյանը կարծես բավականին երկարաժամկետ պլաններ ունի վարչապետի աթոռի հետ կապած:
ԱՄՆ-ում, Ռուսաստանում ու տարածաշրջանում սպասվող ընտրություններին ընդառաջ կարելի է ենթադրել, որ առաջիկայում մեզ մոտ էլ տեղի կունենան ընտրական պրոցեսներ: Այս ամենի ֆոնին հետաքրքրական է, որ վարչապետը «ոճային փոփոխությունների» է գնում՝ հեղափոխականից դեպի «ժողովրդական բաստիոնի հոգատար հայր»: Նա բավականին նրբանկատ է ցնցուղների ու ֆուտբոլի դարպասների հարցում. Լուկաշենկոյի օրինակով բարկանում է պատասխանատուների վրա, իրեն բնորոշ բռիությամբ ցնցուղը տալիս է կին նախարարի ձեռքը, պաշտոնյաների է հեռացնում, զայրանում է ու ինքն իր կառավարությունից դժգոհում:
Խաղաղության խաչմերուկում ավտոստոպ անող Նիկոլ Փաշինյանը հասկանում է, որ կենցաղային պռոբլեմները լուծելով «Ալավերդցի Նազիկից» ավելի հեշտ է ձայն ստանալը, քան պրոֆեսիոնալ բանակ ստեղծելով կամ կրթական համակարգում բարեփոխումներով: Իսկ հայաստանյան քաղաքական դաշտը իր տկարությամբ ու անլրջությամբ ավելի է ամրացնում ՔՊ-ի դիրքերը՝ հնարավորություն տալով դաշտում մանևրել «մինչև տենանք ինչ ա ըլնում»:

Հեղինակ` Ռոդեն
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Ռոդեն
դեպի վեր