ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +10 °C ... +25 °C Վաղը`+25 °C
ՆՈՐ ԳԻՐՔ, որ արժե ունենալ
19:12, 07.02.2024
319 | 0

Լույս է տեսել և վաճառքում է Բյուրակն Իշխանյանի «Կտորե տոպրակ» վեպը


ՆՈՐ ԳԻՐՔ, որ արժե ունենալ

Լույս է տեսել և վաճառքում է Բյուրակն Իշխանյանի «Կտորե տոպրակ» վեպը: Մինչ այդ հրատարակվել է հեղինակի «Դժվար հիշվող անուն» պատմվածքների ժողովածուն: Գրքերը կարելի է ձեռք բերել «Զանգակ» գրատուն / Zangak Bookstore -ից կամ առցանց պատվիրել zangakbookstore.am կայքից՝ ամբողջ աշխարհում առաքմամբ։ Եթե հեղինակի մակագրությամբ եք ուզում, ապա կարող եք պատվիրել byurakn.com կայքից՝ ամբողջ աշխարհում առաքմամբ։

Ինչո՞ւ ունենալ Բյուրակն Իշխանյանի այս գրքերը: Մնում ենք դեռ տարիներ առաջ հայտնած մեր դիտարկմանը հավատարիմ՝ Բյուրակնը իրականությունը ֆիլտրում ու ներկայացնում է անբռնազբոս, սեփական նուրբ աշխարհընկալմամբ ու լեզվական յուրովի մտածողությամբ՝ միառժամանակ այն դարձնելով գեղեցիկ հուշապատում: Անչափ հետաքրքիր է կողքից հայացք հառնել այլ իրականությանը, մշակույթին ու այն երկրին, որի հետ առնչվում ես: Դա ուսանելի լինելուց զատ, իր մեջ ներառում է տեղեկատվական զգալի պաշար: Այս «ձևաչափի» վավերագիր նյութերը չեն հնանում, այլ ընդհակառակը ժամանակի հետ ավելի հետաքրքրական են դառնում, ընդգրկում են պատմական տվյալ ժամանակահատվածը բնութագրող կենցաղը, վարքն ու բարքը:
Այդ տեսակետից՝ մեզ համար, բավական արժեքավոր ու հետաքրքիր են Բյուրակն Իշխանյանի նիդերլանդական հուշերը, որն հեղինակը ավելի վաղ զետեղել է նաև իր բլոգներում:
Բյուրակն Իշխանյանը ծնվել է 1986 թ․ Մոսկվայում։ Մեծացել է Երևանում՝ լրագրողների ընտանիքում։ Սովորել է Երևանի պետական բժշկական համալսարանում, մասնագիտացել է հոգեբուժության մեջ։ ՈՒսումնառության պրակտիկան անցկացրել է Հոլանդիայում, ապա 2011-ին Էրազմուս մունդուս կրթաթոշակային ծրագրով մեկնել է Եվրոպա՝ կլինիկական լեզվաբանություն մասնագիտությամբ սովորելու։ Ավարտելուց հետո աշխատել է Նուբարաշենի հոգեբուժարանում և դասավանդել մանկավարժական համալսարանում, կարճ ժամանակ անց մեկնել է Դանիա՝ Կոպենհագենի համալսարանում հոգեբանություն և նյարդալեզվաբանություն մասնագիտությամբ ասպիրանտուրայում սովորելու։
Ներկայումս բնակվում է Դանիայի մայրաքաղաքում։ Մասնագիտական գործունեությունից բացի նաև գրում է պատմվածքներ, զբաղվում բլոգերությամբ և կատարում թարգմանություններ։
#կտորետոպրակ գիրքը նաև լավագույն նվերը կլինի ձեր ընկերներին:
Բյուրակն Իշխանյանը գրականագետ, լեզվաբան, բանասիրական գիտությունների դոկտոր Ռաֆայել Իշխանյանի թոռնուհին է, հայտնի լրագրող, հրապարակախոս Վահան Իշխանյանի դուստրը։
Մամուլի խոսնակ` Նիդերլանդական Օրագիր
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Նիդերլանդական Օրագիր
14:58, 02.04.2024
296 | 0
00:09, 09.03.2024
825 | 0
դեպի վեր