ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+28 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Ձեռագործ նարդիների տեսակները
12:45, 08.03.2024
337 | 0

Նարդին սեղանի խաղերի ծերուկներից է։ Մարդիկ նարդի խաղացել են դեռ հազարամյակներ առաջ։ Հետաքրքիր է, որ այս խաղի հանդեպ հետաքրքրությունը չի մարել մինչ օրս, ավելին, այն իր մեջ է առել ժամանակի և մշակույթի փոփոխվող դրսևորումները և դարձել խաղացողներին ավելի հոգեհարազատ։ Նարդի խաղալիս լավ մարտավարություն ունենալուց բացի պետք է հաջողակ լինել, քանի որ զառերը սիրում են հենց հաջողակներին։


Նարդին խաղ է, իսկ ձեռագործ նարդին՝ արվեստի գործ, որի արժեքը գնահատում են նարդու գրեթե բոլոր սիրահարները։ Ձեռագործ նարդիները ամենապահանջվածներից են։ Ոչ ոք չի ցանկանում գործարանային նարդիներ գնել, որոնք երբեմն տաղտկալի են իրենց միօրինակությամբ. մյուս կողմից ձեռագործ նարդիները աչքի են ընկնում յուրօրինակությամբ և պատվիրատուին հատուկ ոճով։ Նարդի գնելիս հնարավորության դեպքում նախապատվությունը տվեք ձեռագործ նարդիներին և մինչ նարդիների խանութ գնալը ուսումնասիրեք՝ ինչ տեսակի նարդիներ կան, և որոնք են Ձեզ ավելի համապատասխան։



Սեղան նարդի


Սեղանով նարդի կամ սեղան նարդի․ սա իրենից ներկայացնում է սեղան, որի մակերեսը նարդու խաղատախտակն է, որոշ դեպքերում՝ նարդու և շախմատի։ Սեղան շախմատ-նարդիները սիրված և պրակտիկ տարբերակներ են այն պատվիրատուների համար, որոնք տիրապետում են ոչ միայն նարդուն, այլև շախմատին։

Ձեռագործ սեղան նարդիները սովորաբար ունենում են գեղեցիկ փորագրություններ, մանրակրկիտ դիզայն և գրավիչ տեսք։

Սեղան նարդիները պատրաստվում են տարբեր տեսակի փայտերից՝ հաճարենուց, կարմրափայտից, ընկուզենուց, բալենուց և այլն։ Փայտի տեսակը սովորաբար ընտրում է պատվիրատուն, վարպետները աշխատում են բոլոր տեսակի փայտերի հետ և կարող են խորհուրդ տալ պատվիրատուին ամենալավ տարբերակը, եթե պատվիրատուն չի հասկանում փայտի տեսակից կամ ուղղակի չի կողմնորոշվում։

Գնել նարդի նշանակում է ուշադրություն դարձնել բոլոր դետալներին, որի մեջ մտնում է նաև չափսը՝ ոչ միայն նարդու սեղանի, այլև խաղաքարերի։

Եթե արդեն ունեք նարդու սեղան, ապա կարող եք գնել նարդու խաղաքարեր, որոնք կհամապատասխանեն սեղանին և նոր շունչ կտան խաղատախտակին։


Էպօքսիդե նարդի


Նարդու մոլի երկրպագուները անընդհատ փնտրում են ճանապարհներ խաղն ավելի ժամանակակից և հետաքրքիր դարձնելու համար։ Փոխում են նարդու խաղաքարերի դիզայնը, նարդու մակերեսին տալիս են տարբեր գույներ և դեռևս շատերին անծանոթ դիզայն ու ձև։ Իհարկե, կան շատ երկրպագուներ, որոնք նախընտրում են դասական նարդին՝ դասական դիզայնով և խաղաքարերով, սակայն միշտ էլ հետաքրքիր է հետևել նորարարություններին։ Հետաքրքիր դիզայնից բացի, ավելի նախընտրելի և կիրառելի են նաև պրակտիկ տարբերակները. օրինակ, բռնակով նարդի գնելը բավականին տարածված է։


Էպօքսիդե նարդին նորարարություններից մեկն է նարդիների աշխարհում։ Էպօքսիդը քիմիական միացություն է, որը թափանցիկ է, կարող է ներկվել և պիգմենտավորվել, ինչի շնորհիվ էլ նարդիները ստանում են ամենատարբեր պատկերները։ Բավականին սիրված տարբերակներից են ցորենով, կոճղով, քարտեզով, այբուբենով, ծառով և, իհարկե, դասական էպօքսիդե նարդիները։


Հեղինակային նարդի


Ձեռագործ նարդի գնելիս պատվիրատուները մեծամասամբ նախընտրում են հեղինակային նարդին։ Հասկանալի է, որ ձեռագործ նարդին իրենից ենթադրում է նոր, եզակի նարդի, իսկ պատվիրատուներն էլ ցանկանում են, որ այն լինի նաև անվանական թե՛ իրենց համար, թե՛ նվեր գնելիս։

Մանրուքների հանդեպ ուշադրությամբ և անզուգական վարպետությամբ ստեղծված այս հավաքածուները կարծես իրենց սեփականատիրոջ կնիքը լինեն, որոնք արտահայտում են եզակիության շքեղությունը։

Փորձառու վարպետները, ընդամենը ծանոթանալով պատվիրատուի հետ, կարող են արտահայտել նրանց ինքնությունը նարդու վրա, սակայն նարդու ստեղծման գործընթացը, սովորաբար ուղեկցվում է պատվիրատուի և վարպետի համատեղ մանրակրկիտ աշխատանքով։


Ձեռագործ նարդիները ուղղակի խաղից ավելին են, դրանք յուրահատուկ արվեստի գործ են, որոնք արտահայտում են իրենց սեփականատիրոջ ինքնությունը, ցանկությունները, երազանքները և դառնում են ժառանգության մի մաս։

Ձեռագործ նարդիներից յուրաքանչյուրը տարբեր է, եզակի ոչ միայն իր տեսքով նաև պատրաստման եղանակով։ Նարդիները անկրկնելի են՝ նույնիսկ մի վարպետը նույն նարդին չի կարող լրիվ նույնությամբ պատրաստել, ահա թե ինչն է ձեռագործ նարդիների փոքրիկ, բայց կարևոր յուրահատկությունը։


Ձեռագործ նարդիները նաև իրենցից ներկայացնում են ոչ հաճախ հանդիպող ներդրում։ Այսօր ձեռք բերված ձեռագործ նարդին կարող է իր գինը կրկնապատկել ու եռապատկել տարիներ հետո։ Ձեռագործ նարդին երբեք իր արժեքը չի կորցնում, միայն մեծացնում է։


Գնել նարդի երևանում քո վստահելի վարպետի ձեռքերով պատրաստված ու քո ինքնությունը արտահայտող․ հնարավո՞ր է պատկերացնել ավելի լավ գնում։

Հեղինակ` Հովհաննես
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Հովհաննես
դեպի վեր