ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+28 °C
Ի՞նչ է խորհրդանշում ծաղկի գույնը
10:23, 26.03.2024
349 | 0

Մեր օրերում ծաղիկների մասին հասանելի են բազում առասպելներ, որոնցից մեկը հենց նրանց գույների հետևում թաքնված խորհրդանիշներն են։ Այս երանգներից յուրաքանչյուրը պարունակում է որոշակի սիմվոլիզմ, որոնք գալիս են Վիկտորյական դարաշրջանից։


Ծաղիկներ․ Պատմությունը դեռ հին օրերից

Դեռ հին ժամանակներում մարդիկ մեծ հետաքրքրություն էին ցուցաբերում գեղեցիկ ծաղիկներ ստանալու հանդեպ, նրանք ուսումնասիրում էին ծաղիկների տեսակները, թե ինչպես կարելի էր համադրել տարբեր տեսակները, և ինչ էր արտահայտում յուրաքանչյուր գույնը։ Այսպիսով, ահա մի քանի ցուցանիշներ, որոնք ծաղկային ոլորտում ունեն լայն տարածում։


Կարմիր ծաղիկներ

Կարմիր ծաղիկները խորհրդանշում են ուժգին զգացմունքները, հատկապես՝ սերն ու կիրքը։ Այս միտումով էլ, մինչ այսօր, շատերն այս զգացմունքներն արտահայտելու համար ընտրում են հենց կարմիր ծաղիկները, մասնավորապես՝ կարմիր վարդերը։


Դեղին ծաղիկներ

Դեղին ծաղիկները խորհրդանշում են երջանկությունը և ամուր ընկերությունը։ Յուրահատուկ գույնի շնորհիվ, այս ծաղիկները կարող են հեշտությամբ բարձրացնել տրամադրությունը։ Դրանք նվիրելով, կարելի է արտահայտել ընկերների հանդեպ սերը և հարգանքը։


Սպիտակ ծաղիկներ

Սպիտակ ծաղիկները խորհրդանշում են ազնվությունը, ինչի շնորհիվ շատ հաճախ հայտնվում են հարսանյաց արարողությունների կամ կրոնական տոների ընթացքում։


Մանուշակագույն ծաղիկներ

Մանուշակագույն ծաղիկները խորհրդանշում են արքայությունը, շքեղությունը և էլեգանտությունը։ Նրանք նաև փոխկապակցված են ուժի և հարստության հետ։ Որոշ մանուշակագույն ծաղիկներ, օրինակ՝ մանուշակագույն խոլորձները խորհրդանշում են շքեղությունն ու նրբագեղությունը և հաճախ նվիրվում են՝ հարգանքի զգացում փոխանցելու համար։


Կանաչ ծաղիկներ

Կանաչ ծաղիկները խորհրդանշում են վերափոխումը, աճը և պտղաբերությունը։ Նրանք հաճախ փոխկապակցվում են բնության և կյանքի հետ։ Այսպիսով, կանաչ ծաղիկներ նվիրելով, հնարավոր է արտահայտել նոր սկիզբը, շնորհավորել առաջընթացը և պարգևել շատ այլ դրական զգացմունքներ։


Գունավոր ծաղիկներ

Գույներն ուսումնասիրելուց հետո, շատերը նաև հետաքրքրություն ցուցաբերեցին ծաղկային կատարյալ կոմպոզիցիաներ ստեղծելու հանդեպ։ Արդյունքում ստեղծվեցին այնպիսի համադրություններ, ինչպիսիք են կարմիրն ու սպիտակը, որը կխորհրդանշեր պարզության և կրքի գեղեցիկ համադրությունը, կամ դեղինի և մանուշակագույնի համադրությունը, որը մեկ ծաղկեփունջում կներկայացներ երջանկության և էլեգանտության նոտաները։


Ամփոփում

Հարկ է նշել, որ ծաղիկների խորհրդանիշը նաև կախված է տարբեր երկրների մշակույթներից և անձանց անհատական մոտեցումից։ Այսպիսով, ծաղկի յուրաքանչյուր տեսակ կարող է ունենալ սիմվոլիզմի լայն սպեկտոր, լի կատարելությամբ և թարմությամբ։



Հեղինակ` Vahe Mardoyan
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Vahe Mardoyan
17:34, 21.12.2023
605 | 0
դեպի վեր