ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +10 °C ... +21 °C Վաղը`+24 °C
ՀԱՕԿ ՆԱԽԱԳԱՀԸ ԴԻՄԱՎՈՐԵՑ ՀԱՂԹԱՆԱԿԱԾ ՄԱՐԶԻԿՆԵՐԻՆ
17:01, 11.09.2013
2458 | 0



Ըստ ԲՀԿ մամլո ծառայության տեղեկության, սեպտեմբերի 10-ին միաժամանակ հայրենիք վերադարձան ծանրամարտի Հայաստանի պատանեկան հավաքականի եվ բազկամարտի մեծահասակների հավաքականների անդամները: Դափնեկիր մարզիկներին շնորհավորելու էր եկել նաև Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը:

Լիտվայի Կլայպեդա քաղաքում կայացած ծանրամարտի Հայաստանի պատանեկան հավաքականի անդամներն նվաճեցին 22 մեդալ` 8 բրոնզե, նույնքան արծաթե և 6 ոսկե: Մեր ընտրանու անդամներից գերազանց մրցելույթ է ունեցել 17-ամյա Սիմոն Մարտիրոսյանը, որը երկամարտի 367կգ արդյունքով Եվրոպայի պատանեկան առաջնության հաղթող է դարձել և ճանաչվել ստուգատեսի լավագույն ծանրորդ: Երկամարտում գերազանց արդյունք էր գրանցել և առաջին տեղը գրավել նաև 15-ամյա, 85կգ քաշային Սարգիս Կիրակոսյանը:
Բազկամարտը մեր երկրում զարգացած և մասսայական մարզաձև է համարվում:

Լեհաստանում տեղի ունեցած բազկամարտի աշխարհի առաջնությունում եծահասակների մրցապայքարում 80կգ քաշային Վլադիմիր Մնացականյանը ձախ ձեռքով հաղթելով բոլոր մրցակիցներին` աշխարհի չեմպիոն է հռչակվել: Եզրափակիչ մրցավեճում Մնացականյանը վստահ հաղթանակ է տոնել Ադրբեջանը ներկայացնող Կազիմիր Իսկանդերովի նկատմամբ: Վլադիմիր Մնացականյանը մինչ այս Եվրոպայի և աշխարհի չեմպիոն էր հռչակվել նաև 70կգ քաշային կարգում:

Մինչև 21 տարեկանների մրցապայքարում էլ ձախ ձեռքով 5 հաղթանակ տոնելուց հետո աշխարհի երիտասարդական առաջնության հաղթող է դարձել և ոսկե մեդալի արժանացել 60կգ քաշային Աշոտ Ադամյանը: Մեր երիտասարդ բազկամարտիկը եզրափակիչ մրցավեճում նույնպես պարտության է մատնել ադրբեջանցի մրցակցին:

100կգ քաշային բազկամարտիկ Արմեն Չապուխյանն այս անգամ երրորդ տեղն է գրավել և բրոնզե մեդալի արժանացել: Լեհական մրցահարթակում հաջող է հանդես եկել նաև 18-ամյա Դավիթ Ստեփանյանը: Նա աշխարհի պատանեկան առաջնությունում ձախ ձեռքով երկրորդ, իսկ աջով` երրրոդ տեղն է զբաղեցրել:


Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
ՆՈՐԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ
23:50, 05.06.2020
4959 | 0
դեպի վեր