ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +9 °C ... +14 °C Վաղը`+19 °C
Էլի ջրի խնդիր
18:37, 11.09.2013
3220 | 0
Հիմնադրվել է 1828-29 թվականներին Արևմտյան Հայաստանի Խոյի և Մակուի գյուղերից, ինչպես նաև Բայազետ քաղաքից գաղթած հայերի կողմից: Բնակչության հիմնական մասը զբաղվում է անասնապահությամբ և հողագործությամբ: Գյուղում գործում են միջնակարգ դպրոց, բուժկետ, մանկապարտեզ և գրադարան: Գյուղում կան մատուռ, գերեզմանոց և խաչքարեր:

Վարսեր

Մակերես` 11, 6 կմ2

Բնակչություն` 2030

Վարսեր գյուղը, որպես բնակավայր, առաջին անգամ հիշատակվել է 9-րդ դարում: Մինչև 1947 թ. կոչվում է Չռչռ: Սակայն գյուղն ունի ավելի վաղ պատմություն: Դրա ապացույցն են 1960-ական թվականներին հարավ-արևմտյան մասում կատարված պեղումնեի ժամանակ հայտնաբերված հնագիտական նյութերը: Դեռևս մ.թ.ա. այստեղ եղել է բնակատեղի:
Մի քանի տասնամյակ առաջ Հրազդանը հոսում էր այս գյուղի մատույցներով: Հորդառատ գետի ջրերը այստեղ հասնելով մեծ սահանքին՝ գահավիժում էին բարձրաբերձ բարձունքից, զարնվում բազալտե ժայռերին և վերածվում ջրափոշու սպիտակ ամպի՝ շրջապատը լցնելով խուլ ու զարհուրելի դղրդյունով: Բնության այդ հրաշքը իր հազարամյա գոյության ընթացքում մի քանի անգամ տարբեր առումներով հիմք է ծառայել գյուղի անվանակոչման համար:
Այս գյուղի պատմական անունը, որ գրավոր աղբյուրներից հիշատակվում է 9-րդ դարից, Վարսեր է: Վարս նշանակում է ոչ հյուսածո, արձակ ծամ: Բառը մեծ մասամբ գործածվում է հոգնակի թվով՝ Վարսեր: Ըստ մեզ հասած ավանդազրույցի, արաբական տիրապետության ժամանակներում մի քանի արաբ զինվորներ այստեղ հետապնդել են մի գեղեցիկ հայուհու: Վերջինս, խուսափելով հարբած զինվորներից՝ այլ բան չի գտնում նրանցից ազատվելու և իրեն նետում է գահավեժ անդունդը: Հարազատները նրան փնտրելիս ջրվեժի անմատչելի քարերի արանքում նկատում են նրա մազերը՝ Վարսերը...
Կա տարածված ևս մի տեսակետ, ըստ որի Վարսեր անունը առաջացել է Վարսել բառից, որը նշանակում է ուժգնորեն հարվածել գետնին, մխրճվել հողի մեջ: Այստեղ ևս նկատի է առնվել ահռելի ուժով գետնին զարնվող ջրի հարվածը: Ջրի հոսքի ուժը հնուց օգտագործվել է: Այստեղ կառուցվել են ջրաղացներ, իսկ խորհրդային տարիներին՝ հիդրոԷլեկտրակայան, որի ավերակները այժմ էլ պահպանվում են:
Գյուղը գտնվում է բարձր լեռնային գոտում, ծովի մակարդակից 1900-1950 մ բարձրության վրա: Համայնքի վարչական տարածքը զուրկ է բնական աղբյուրներից: Գյուղի կլիման ձմռանը ցրտաշունչ է, ամռանը՝ զով: Հաճախակի են չորային, երաշտի տարիները, որից շատ է տուժում գյուղատնտեսությամբ զբաղվող գյուղացին:
Վարսերցին զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ:
Ոռոգման ջուր չունենալու պատճառով համայնքը դժվարանում է կազմակերպել գյուղ մթերքների արտադրությունը: Հիմնականում զբաղվում են ցորենի, գարու, կարտոֆիլի, բանջարաբոստանային որոշ կուլտուրաների արտադրությամբ: Այս արտադրությունը կախված է բնության քմահաճույքից: Անձրևային տարիներին որոշ չափով դեռ կարելի է բերք հավաքել, իսկ երաշտի տարիներին գյուղացին կորցնում է բերքի 60-80 %-ը:
Անասնապահպւթյամբ զբաղվողները արտադրում են կաթ, միս, բուրդ, ձու, մեղր: Երաշտի տարիներին անասնապահության բնագավառում ևս մեծ դժվարություններ են առաջանում: Խոտի և խտացված կերերի անբավարարության պատճառով դժվարանում է անասունների մսուրային շրջանի կազմակերպումը:
Գյուղն ունի մեկ միջնակարգ դպրոց՝ շուրջ 23 տարի չվերանորոգված, ուր սովորում են շուրջ 200 աշակերտ: Անմխիթար վիճակում է դպրոցի խմելու ջրի ցանցը, չի գործում լողավազանը:
Մանկապարտեզը կառուցվել է 1974 թ., երկու հարկից, երկու մասնաշենքից, 100 երեխայի համար: Ներկայումս սեզոնային կարգով աշխատում է մեկ խումբը՝ 25 երեխայով:
Գյուղում գործում է մեկ բուժկետ, որտեղ աշխատում են երկու բուժքույր: Բուժկետը գտնվում է բարվոք վիճակում, ապահովված է համապատասխան գույք և ëքավորումներով:
Համայնքը ունի 1 մշակույթի տուն՝ կառուցված 50-ական թթ. 2-րդ կեսին, որը անմխիթար վիճակում է և այդ պատճառով համայնքը զրկվել է հասարականան միջոցառումներից, կինոյից, թատրոնից:
Գործում է գրադարանը ունի 4200 անուն գիրք, շենքը գտնվում է ոչ բարվոք վիճակում:
Վերոհիշյալ նյութերը գտել եմ ինտերնետից, ուզում եմ ձեզ հայտնել, որ այս գյուղում հիմա առաջնային է համարվում ջրի խնդիրը:
Ջրից զրկված են համայնքի մի քանի թաղամաս և շատ դժվարությամբ են դասավորվել թաղամասի բնակիչների առօրյա հոգսերը:
Թաղամասի բնակիչներից ոմանք ջուրը գնում են, ոմանք բերում մյուս թաղամասում ապրող հարևաններից, սակայն բոլորն էլ գիտակցում են, որ խնդիրն այսպես չի կարղ մնալ: Օգնենք Վարսեր համայնքին

Մամուլի խոսնակ` ARM
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
ARM
12:11, 16.09.2013
4858 | 0
11:56, 16.09.2013
4370 | 0
11:38, 16.09.2013
4333 | 0
18:13, 15.09.2013
12423 | 13
18:11, 15.09.2013
4851 | 0
դեպի վեր