ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+29 °C
Ռազմաբազայում տեղի ունեցած զանգվածային սպանությունը ցնցել է ԱՄՆ մայրաքաղաքը
21:46, 17.09.2013
4396 | 0

Զանգվածային սպանություն է տեղի ունեցել երկուշաբթի ռազմածովային ուժերի լավ հսկվող հաստատությունում: Պաշտպանական հաստատության աշխատակիցը` մինչև ատամները զինված` սպանել է 12 մարդու և մահացել է ոստիկանության հետ կրակահերթի ժամանակ: Ոստիկանական հատուկ ջոկատները ողջ օրը որոնումներ են անցկացրել տվյալ թաղամասում, որպեսզի հայտնաբերեն հանցագործի մեղսակիցներին և եկել են այն եզրակացության, որ նա գործել է մենակ: Հանցագործության դրդապատճառները ոստիկանությանը առայժմ անհայտ են:

Navy Yard թաղամասում տեղի ունեցած կրակոցները զոհերի թվով դարձան ամենախոշորը` սկսած 2012թ-ի դեկտեմբեր ամսից, երբ Դենդի Հուկ դպրոցում սպանվեց 26 մարդ: Թաղամասը գտնվում է Սպիտակ տնից ոչ հեռու: Զինվորական հաստատություններում այսպիսի զանգվածային դեպք տեղի չէր ունեցել սկսած 2009թ-ից, երբ Ֆորտ Հուդ ռազմաբազայում մահացավ 13 մարդ:

«Ներկայումս մենք չունենք որևէ ապացույցներ այն մասին, որ տեղի ունեցածը ահաբեկչություն է, չնայած որ հետաքննությունը շարունակվում է», - լրագրողներին հայտարարել է Վաշինգտոնի քաղաքապետ Վինսենտ Գրեյը:

Ըստ նրա` ահաբեկչության տարբերակը չի բացառվում, սակայն դեռևս լուրջ հիմքեր չկան այս առնչությամբ: Քաղաքապետը նշեց, որ չի հիշում նման ծավալի սպանության դեպք մայրաքաղաքում:


Մամուլի խոսնակ` ARM
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
ARM
12:11, 16.09.2013
4835 | 0
11:56, 16.09.2013
4328 | 0
11:38, 16.09.2013
4315 | 0
18:13, 15.09.2013
12405 | 13
18:11, 15.09.2013
4827 | 0
դեպի վեր