Յուրաքանչյուր ոսկր առանձին օրգան է, ունի որոշակի տեղադրություն, դիրք, կառուցվածք, և ֆունկցիա, նյարդավորում և անոթավորում: Ոսկրերը կազմված են ոսկրային հյուսվածքից, և արտաքինից պատված վերնոսկրով: Վերջինս նույնպես ոսկրային հյուսվածքից է, սակայն ավելի կարծր: Մարդու կմախքը կազմված է 4 եղանակով 1.Իրանի կմախք 2.Ուսագոտու և վերին ազատ վերջույթների կմախք 3.Կոնքի և ստորին ազատ վերջույթների կմախք 4.Գանգի կմախք Իրանի կմախք Իրանի կմախքը կազմված է ողնասյունից, և կրծքավանդակի կմախքից: Ողնասյուն` 33-34 ողեր իրար վրա նստելով առաջացնում են ողնասյուն: Պարանոցային բաժին pars cervicalis Կրծքային բաժին pars thoracica Գոտկային բաժին pars lumbalis Սրբանային բաժին pars sacralis Պոչուկային բաժին pars coccygea Ողը կազմված է դեպի առաջ դարձած հաստացած մասից` մարմնից կորպուս և դեպի հետ դարձած աղեղից: Աղեղը մարմնին միանում է վզիկով առաջացնելով ողնանցքը: Ողները իրար վրա նստելով ողնալքներից առաջանում է ողնասյան խողովակը, որի մեջ գտնվում է ողնուղեղ: Վզիկի վերի և ստորին մասերում կան կտրուճներ, ողները իրար վրա նստելով այս կտրուճները առաջանում են միջողնային անցքեր, որոնցով դուրս են գալիս ողնուղեղային նյարդերը: Ողի աղեղից դուրս են գալիս 3 զույգ և 1 կենտ ելուստներ` 1. 1 զույգ վերին հոդային ելուստներ 2. 1 զույգ ստորին հոդային ելուստներ 3. 1 զույգ միջաձիգ կամ կողմնային և 1 փշաելուն: Ողները իրար միանում են վերին և ստորին հոդային ելուստներով և մարմնի վերին և ստորին մակերեսներով աճառային սկավառակների մջոցով: Պարանոցային առաջին ողը, որը կոչվում է ատլանտ, կառուցվածքով տարբերվում է մյուս ողերից: Այն չունի մարմին կազմված են առաջային և հետին աղեղներից, որոնք իրար միանում են կողմնային զանգվածներով: Առաջային աղեղի հետին երեսին կա մի հոդերես, որով ատլասը միանում է երկրորդ պարանոցային ողի ատամին, իսկ կողմնային զանգվածների վերին հոդերեսներով այն միանում է ծոծրակոսկրին: Զանգվածների ստորին հոդերեսներով ատլանտը միանում է երկրորդ պարանոցի ողին: Երկրորդ պարանոցային ողը կոչվում է axis առանցք: Քանի որ այն ունի ատամիկ, որը առանցք է հանդիսանում գանգի և ատլանտի պտտման համար: Ողնասյուն տարբեր բաժիններում ողները ունեն կառուցվածքային տարբերություննեևր: Պարանոցային ողների մարմինը փոքր է փուշելունը կարճ է, բացառությամբ 7-րդ պարանոցային ողի, որի փուշելունը երկար է և կոչվում է ցցուն ող: Պարանոցային ողների միջաձիգ ելուստների վրա կան անցքեր, որի միջոցով անցնում են անոթները և նյարդերը: Կրծքային ողների փուշելունները երկար են, ուղղված դեպի վար, իսկ կողմնային ելուստների վրա կան հոդերեսներ կողերի միացման համար: Կրծքային ողների մարմինների վրա նույնպես կան հոդերեսներ, որոնցով ողները միանում են կողերի գլխիկին: Գոտկային ողների մարմինները մեծ են, փուշելունը` լայն, տափակ: Սրբանային 5 ողներ իրար հետ սերտաճելով առաջացնում են մեկ ամբողջական ոսկոր` սրբանոսկր: Սրբանսկր Եռանկյունաձև ոսկր է հիմքով դարձած դեպի վեր, գագաթով վար: Այն ունի առաջային և հետին մակերեսներ: Առաջային մակերեսը դարձած է դեպի կոնքի խոռոչ, այն ողորկ է և գոգավոր: Առաջային մակերեսին երևում են 4 զույգ սրբանային անցքերը, որոնցով կոնքի խոռոչ են անցնում ողնուղեղային նյարդերը: Սրբոսկրի 2 կողմնային եզրերին կան ականջանման հոդերեսներ, որոնցով սրբոսկրը միանում է 2 կոնքոսկրերին: Սրբոսկրի հիմքին առաջային եզրը` առաջ է ցցված և կոչվում է դարավանդ: Պոչուկային 4-5 ողները նույնպես սերտաճելով առաջացնում են պոչուկոսկր: Կրծքավանդակի կմախքը Կրծքավանդակի կմախքը կազմված է կրծոսկրից, 12 զույգ կողերից և 12 կրծքային ողներից: Կրծքավանդակի կմախքը ունի վերին և ստորին բացվածքներ: Վերին բացվածքով կրծքավանդակ են մտնում, շնչափողը, կերակրափողը, արյունատար ավշային անոթներ ու նյարդեր: Կրծքավանդակի ստորին բացվածքը ծածկված է մի տափակ մկանով, ստոծանիով, որը բաժանում է կրծքավանդակը որովայնի խոռոչից: Կրծոսկր (sternum) Կենտ սպունգային ոսկր է գտնվում է կրծքավանդակի առաջային պատում: Այն ունի կոթոն, մարմին և թրաձև ելուն: Կոթոնի վերին եզրի կոթոնում գտնվում է լծային կտրուճը, որի 2 կողմերում գտնվում են անրակային կտրուճները, որոնցով կրծքոսկրը միանում է անրակներին: Կրծոսկրի 2 եզրերին կան կողմնային կտրուճներ, որոնցով կրծոսկրը միանում է իսկական կողերին: Կող (costave) 12 զույգ կողերը զուգահեռաբար դասավորված են կրծքային ողների կողմնային մասերում: Կողը ունի ոսկրային և աճառային մասեր: Յուրաքանչյուր կող ունի մարմին, և 2 ծայրեր` հետին ողնային և առաջնային կրծքային: Հետին ողնային ծայրում գտնվում է կողի գլխիկը, որով կողը միանում է համապատասղան ողի միջաձիգ ելունին: Վզիկից առաջ գտնվում է կողի մարմինը, որը արջևում փոխվում է աճառի: Վերին 7 զույգ կողերի աճառները առանձին-առանձին միանում են կրծոսկրին և կոչվում են իսկական կողեր: 8-9 10-րդ կողերի աճառները իրար միանալով առաջացնում են ընդհանուր աճառային աղեղ, որը նույնպես միանում է կրծոսկրին: Իսկ վերջին 2 զույգ կողերի առաջնային ծայրը կրծոսկրին չի միանում ավարտվում է մկանների հաստության մեջ և կոչվում են ծփման կողեր: Յուրաքանչյուր կող ունի ներքին և արտաքին մակերեսներ, վերին և ստորին եզրեր: Կողերի ստորին եզրերին ներքին մակերեսին կա ակոս, որի միջով անցնում են անոթներն և նյարդերը: Ուսագոտու կմախք Ուսագոտու կմախքը կազմված է 1 զույգ անրակներից և 1 զույգ թիակներից: Անրակոսկր (clavicula) 1 զույգ անրակոսկրերը խողովակավոր ոսկրեր են հորիզոնական հարթակում Sաձև ծռված (S): Նրանք ունեն միջային կրծոսկրային և կողմնային ուսելունային ծայրեր: Միջային ծայրով անրակները միանում են կրծոսկրի կաթոնին, իսկ կողմնային ծայրով միանում են թիակների ուսելունների: Թիակոսկր (seapula) 1 զույգ տափակ եռանկյունաձև ոսկրեր են տեղադրված կրծքավանդակի հետին պատի վրա: -ից 7-րդ կողերի միջև: Թիակը ունի 3 անկյուն և 3 եզր: Անկյուններն են վերին, ստորին և կողմնային, եզրերն են` վերին, միջային, և կողմնային: Թիակը ունի նաև առաջային և հետին մակերեսներ: Առաջային մակերեսը ողորկ է գոգավոր և հատում է կողերին, ուստի կոչվում է կողային մակերես կամ ենթաթիակային փոս: Հետին մակերեսին գտնվում է թիակի կատարը: Որը նրա հետին երեսը բաժանում է 2 անհավասար եռանկյունիների` վեր կատարային և ստոր կատարային: Կատարը կողմնայնորեն շարունակում է որպես ուսելուն, որը միանում է անրակին: Թիակի կողմնային անկյունում գտնվում է կտցաձև ելունը, որը ծառայում է բազկի մկանների փակցման համար: Կրծքավանդակի կմախքը Կրծքավանդակի կմախքը կազմված է կրծոսկրից, 12 զույգ ողներից: Կրծքավանդակի կմախքը ունի վերին և ստորին բացվածքներ: Վերին բացվածքով կրծքավանդակ են մտնում շնչափողը, կերկրափողը արյունատար և ավշային անոթներ ու նյարդեր: Կրծքավանդակի ստորին բացվածքը ծածկված է մի տափակ ստոծանիով, որը բաժանում է կրծքավանդակը որովայնի խոռոչից: Կրծոսկր (sternum) Կենտ սպունգային ոսկր է գտնվում է կրծքավանդակի առաջային պատում: Այն ունի կոթոն, մարմին և թրաձև ելուն: Կոթոնի վերին եզրի կոթոնում գտնվում է լծային կտրուճը, որի 2 կողմերում գտնվում են անրակային կտրուճները, որոնցով կրծոսկրը միանում է անրակներին: Կրծոսկրի 2 եզրերին կան կողմնային կտրուճներ, որոնցով կրծոսկրը միանում է իսկական կողերին: Կող (costave) 12 զույգ կողերը զուգահեռաբար դասավորված են կրծքային ողների կողմնային մասերում: Կողը ունի ոսկրային և աճառային մասեր: Յուրաքանչյուր կող ունի մարմին և 2 ծայրեր` հետին ողնային, և առաջնային կրծքային: Հետին ողնային ծայրում գտնվում է կողի գլխիկը, որով այն հոդավորվում է համապատասխան հարևան ողների մարմինների վրա գտնվող ընդհանուր հոդափոսի գլխիկից առաջ գտնվում է կողի վզիկը, որի վրա կա թմբիկ, որով կողը միանում է համապատասխան ողի միջաձիգ ելունին: Վզիկից առաջ գտնվում է կողի մարմինը, առջևում փոխվում է աճառի: Վերին 7 զույգ կողերի աճառները առանձի-առանձին միանում են կրծոսկրին և կոչվում են իսկական ողեր: 8-9 և 10-րդ կողերի աճառները իրար միանալով առաջացնում են ընդհանուր աճառային աղեղ, որը նույնպես միանում է կրծոսկրին: Իսկ վերջին 2 զույգ կողերի առաջնային ծայրը կրծոսկրի ծայրին չի միանում ավարտվում է մկանների հաստության մեջ և կոչվում են ծփման կողեր: Յուրաքանչյուր կող ունի ներքին և արտաքին մակերեսներ, վերին և ստորին եզրեր: Կողերի ստորին եզրերի ներքին մակերեսին կա ակոս, որի միջով անցնում են անոթներն ու նյարդերը: Ուսագոտու կմախքը Ուսագոտու կմախքը կազմված է 1 զույգ անրակներից և 1 զույգ թիակներից: |