ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+18 °C
Ի՞նչ են տեսել, ի՞նչ պիտի սովորեին, ո՞վ պիտի սովորեցներ…
23:42, 14.09.2013
3224 | 1



pressing.am-ի փոխանցմամբ թատերագիր Վահրամ Սահակյանը իր ֆեյսբուքյան էջում գրառել է.

Նոր բողոք ու դժգոհության նկտրտումներ եմ նկատում՝ ինչի՞ հավաքականը չի կարողանում Հայաստանում հաղթել եւ այլն։

Բայց էստեղ ոչ մի հավաքականի հարց չկա։ Հարցը հոգեւոր բնույթի է, որովհետեւ էս բոլոր սոցիալական անարդարություններից, էս քաղաքական զազրելի խլրտումներից, դժգոհություններից, բողոքներից, ոստիկան-ակտիվիստ ծեծկռտուքներից, ընդդիմություն-ընդդիմություն խաղալուց, շարունակ ամեն ինչին հայհոյելուց, իրար վիրավորելուց ու համընդհանուր չարությունից՝ ՀՈՂՆ ԷԼ Է ՆԵՂԱՆՈՒՄ, ՉԷ՞

Բա ինչի՞ անկախությունից առաջ գիտություն, արվեստ, կինո, թատրոն, գրականություն, երաժշտություն, մամուլ հեռուստատեսություն կար ու դրանից հետո վերացավ։ Կտրվեց։ Նույն մարդիկ չէի՞ն։

Նույն հողի վրա չէի՞ն։

Բայց հողը բռնաբարեցին, քանդեցին, ծախեցին։ Թքեցին ու պղծեցին հողը։ Անունն էլ դրեցին «պատերազմ» էր, «բլոկադա» էր, եսիմինչ էր։

Հետո էլ ամեն տեսակի անուններ հնարեցին՝ իրենց անտաշությունը, անկարողությունն ու տգիտությունը արդարացնելու համար։ Անկախության ու հողի համար կռվածներին ստորացրին, գցեցին հեռավոր անկյուն։

Բա ո՞նց ֆուտբոլ խաղան, ո՞նց թատրոնում խաղան, ո՞նց ստեղծագործեն՝ երբ թե հողն է խռոված եւ թե մարդիկ են չարացած ու ընկճված։

Ու հարցը միայն 90-95-ի մթի ու ցրտի մեջ ծնված ու կարիքի, կաշկանդվածության մեջ մեծացած սերունդը չի։ Բա նույն թվականներին ԲՈՒՀ-երում սովորածնե՞րը…

Ի՞նչ են տեսել, ի՞նչ պիտի սովորեին, ո՞վ պիտի սովորեցներ…

Հենց միայն թատերական ինստիտուտը 90-ականներից մինչեւ այսօր ՄԻԱՅՆ ԽՈՏԱՆ Է տալիս, միլիոնով բրակ։ Բա 20 տարվա մեջ մենակ էս սերիալներ անտաղանդ լակոտներն ե՞ն առաջ եկել։ Մենակ էս «աստղ» կոչվող միզահոտ դեբիլներն ե՞ն առաջ եկել։ Հիմա էլ նոր բառ են հնարել «Գաղջ մթնորոլտ» ։

Ասա այ կեղտոտ պիդրներ, բոլոր հնարավոր եղանակներով ՄԵՆԱԿ ՎԱՏ ԲԱՆԵՐ ԵՔ անում, բա ուզում էիք ի՞նչ մթնոլորտ ծնվեր՝ բարիդրացիակա՞ն։

ԱԶԳԻ ԷԹՆԻԿԱԿԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՋՆՋԵԼ ԵՆ, ՎԵՐՋ։

90-ից մինչեւ հիմա հայտնվում են միայն ամենաստոր խավերի թափթփուկները, գալիս են, գնում են, իշխում են, իշխողների դեմ պայքարում են, արտահայտություններ են շաղ տալիս, թալանում են, ծեծում են, ծեծվում են, ուտում են, գնում են…

Բա որ միայն քանդում են, խաբեություն, դարիք ու դժգոհություն են սերմանում՝ էդ հողն այլեւս չի ծառայի, չէ՞...

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
ՆՈՐԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ
23:50, 05.06.2020
4935 | 0
դեպի վեր