ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +18 °C ... +33 °C Վաղը`+31 °C
Անձրևանոցը: Լեոնիդ Ենգիբարյան
22:39, 12.10.2013
6823 | 0
… Փոքր-ինչ լռելուց հետո աղջիկն ասաց. «Բայց մենք ապրելու տեղ չունենք, մենք տուն չունե'նք» ։
Տղան ծիծաղեց և ասաց, որ ինքը անձրևանոց ունի, բոլորովին նորը, մեծ ու գեղեցիկ ու եթե կոճակը սեղմես, այն ինքն իրեն կբացվի։ Եվ անձրևանոցը հրաշալի տուն է, շատ հարմարավետ երկուսի համար։ Ճիշտ է, այն պատեր չունի, բայց փոխարենը բավական է ձեռքդ երկարեցնես, և կիմանաս, թե դրսում տարվա որ եղանակն է՝ օրինակ, անցե՞լ է գարունը, թե դեռ շարունակվում է։ Այնպիսի բնակարանով, ինչպիսին անձրևանոցն է, հարմար է ճանապարհորդել, հաճելի է լսել անձրևի ձայնը ու նաև… Բայց աղջիկը չհարցրեց, «նաև ինչ…» և հեռացավ մեկ ուրիշի մոտ, ով ուներ մեկ սենյականոց բնակարան բոլոր հարմարություններով, բայց, երևի, այնուամենայնիվ չուներ այդպիսի անձրևանոց, իսկ եթե անգամ ուներ, ապա, համաձայնեք, ինչի՞ համար է մարդուն երկու բնակարանը, չէ՞ որ դա ծիծաղելի է… Այժմ, շատ տարիներ անց, աղջիկը վերջապես հասկացավ, թե դա ի՜նչ հրաշալի անձրևանոց էր՝ մի փոքրիկ պարաշյուտ, որից բռնվելով երկուսով կարելի է թռչել-գնալ հեռու՜-հեռու՜, հատկապես անձրևոտ օրերին…
Եվ նա թախծում է իր արդեն երեք սենյականոց բնակարանում, որովհետև ինչքան մեծ է բնակարանը, այնքան հեռու են իրարից նրանք, ովքեր ապրում են այդ բնակարանում:
Եվ երբ անձրև է գալիս, աղջիկը պատրաստ է ներքև նետվել` իր անձրևանոցը փնտրելու, բայց մի՞թե տասնհինգերորդ հարկից կճանաչես, թե որն է քո' անձրևանոցը։ Իսկ եթե անգամ ճանաչես էլ, ապա հայտնի էլ չէ, թե այսօր սարքի՞ն է արդյոք վերելակը։


Հեղինակ` Karina Sahakyan
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Karina Sahakyan
23:45, 14.10.2013
4318 | 0
20:38, 14.10.2013
3975 | 0
20:00, 12.10.2013
8224 | 0
00:38, 12.10.2013
5324 | 5
23:20, 11.10.2013
8142 | 0
դեպի վեր