ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +7 °C ... +20 °C Վաղը`+21 °C
ՖԻՖԱ-ն հրպարակեց վարկանիշային նոր աղյուսակը. Հայաստանը բարձրացել է 17 հորիզոնականով
18:22, 17.10.2013
2353 | 0
Այսօր՝ հոկտեմբերի 17-ին ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների վարկանիշային ցուցակը: Հայաստանի ազգային հավաքականը, շնորհիվ Բուլղարիայի նկատմամբ տոնած հաղթանակի և (2: 1) և Իտալիայի դեմ խաղում գրանցված ոչ-ոքի (2: 2), վարկանիշային աղյուսակում բարձրացել է 17 հորիզոնականով և այժմ հանգրվանել է 38-րդ հորիզոնականում:


Սա ռեկորդային ցուցանիշ է Հայաստանի ընտրանու համար, որի ամենաբարձր արդյունքը, մինչ այս, եղել է 41-րդ տեղը: Հատկանշական է, որ Վարդան Մինասյանի թիմն առաջին անգամ շրջանցել է մեր տարածաշրջանի երկրներին:



Վարկանիշային ցուցակը շարունակում է գլխավորել աշխարհի գործող չեմպիոն Իսպանիայի հավաքականը:



Առաջին տասնյակը ունի այսպիսի տեսք:



1 (1) Իսպանիա – 1513

2 (3) Գերմանիա – 1311

3 (2) Արգենտինա – 1266

4 (5) Կոլումբիա – 1178

5 (6) Բելգիա – 1175

6 (7) Ուրուգվայ – 1164

7 (14) Շվեյցարիա – 1138

8 (9) Հոլանդիա – 1136

9 (4) Իտալիա – 1136

10 (17) Անգլիա – 1080



Բրազիլիան զբաղեցնում է վարկանիշային աղյուսակի 11-րդ հորիզոնականը: Աղյուսակին կարող եք ծանոթանալ այստեղ:

Մամուլի խոսնակ` WWW.LRATU.RU
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
WWW.LRATU.RU
դեպի վեր