Քնի հանելուկը վաղուց է հետաքրքրում գիտնականներին ու բազում ուսումնասիրությունների թեմա է, եթե հաշվի առնենք, որ մենք քնած ենք անցկացնում մեր կյանքի երրորդ մասը: Հաշվարկված է, որ 72 տարեկան մարդը ավելի քան 210 000 ժամ քուն է ունենում: Նա ով քնում է կուչ եկած դիրքով, հոգեբանն անվանում է բողբոջ, որը չի ցանկանում բացվել ու ծաղկել: Նրա կարծիքով, այս մարդիկ ենթագիտակցորեն չեն կամենում հեռանալ ու բաժանվել մանկությունից: Նրանք ավելի ուժեղ մեկի կողմից հովանավորության կարիք ունեն, նրանց հաճելի է, երբ ինչ-որ մեկը հոգ է տանում իրենց մասին: Անվճռական կամ էլ ոչ այնքան ինքնավստահ, պատասխանատվությունից խուսափող մարդիկ են, որոնք հավասարապես կարող են հայտնվել թե՛ լավ, թե՛ վատ ազդեցության տակ: Սկզբունքորեն նրանք զգացմունքային ու հախուռն խառնվածք ունեն ու ավելի շատ առաջնորդվում են պահի տրամադրությամբ, քան առողջ բանականությամբ: |