ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +9 °C ... +21 °C Վաղը`+20 °C
Ինչպես գայթակղել ձայնով
20:07, 17.10.2013
5288 | 0
Տղամարդիկ հաճախ բողոքում են, որ իրենց ձանձրացնում է կանանց շատախոսությունը: Մինչդեռ, գիտնականները պարզել են, որ 10-ից 7-ի դեպքերում տղամարդը տպավորվում է հենց ձայնից` անգամ անկողնին գործը հասնում է ձայնով, նրա տեմբրով և խոսքի ինտոնացիայով գայթակղվելու արդյունքում:



Բոլորին հայտնի է հեռախոսային սեքսի ֆենոմենը:

Հեռախոսալարի մյուս ծայրում նստած անշուք ու անհրապուրիչ կինը կարող է տղամարդուն թվալ աշխարհի ամենագեղեցիկը, ցանկալին ու կրքոտը` իր գայթակղիչ ձայնի շնորհիվ, որը կարող է գրավել, հուզել ու գրգռել: Այդ ամենին հասնելու համար պարտադիր չէ պրոֆեսիոնալ երգչուհի լինել կամ տիրապետել գեյշաների արվեստին. բավական է սովորել ղեկավարել սեփական ձայնը:

Ինչպես ասել

Լինգվիստիկայի պրոֆեսոր Էնդրյու Լինը իր ընկեր` հնչյունային ինժեներ Շենոն Հարիսի հետ միասին հաշվարկել է իդեալական ձայնի հստակ մոդելը. այն ձայնի, որին հավատում են, որով հիանում են և որն ուզում են լսել նորից ու նորից: Այդ մոդելին լիովին համապատասխանել է թռիչքներն ու վայրէջքները հաղորդող օդանավականային աշխատակցուհիների ձայնը:

Մի շարք հետևողական գիտանականներ անգամ հաշվարկել են իդեալական ձայնի մաթեմատիկական բանաձևը. րոպեում 164.2 բառ` 0.48 վայրկյան տևողությամբ դադարներով և բարձրացող-իջնող ինտոնացիայով: Իհարկե, խոսքի արագությունն ու դադարներն անվերջ ստուգելը հարմար չէ և առնվազն` տարօրինակ, ուստի օգտվիր տարածված հուշումներից և աշխատիր:

- Խոսել սահուն` դանդաղեցնելով խոսքի տեմպը (առավել ևս, եթե սիրում ես արագ խոսել):
- Արտասանել բառերը թեթև շնչեղությամբ կամ փոքր-ինչ խռպոտությամբ:
- Չկտրտել նախադասությաւնները, այլ` արտասանել մինչև վերջ:
- Խուսափել հարցական ինտոնացիայից:
- Ազատվել արհեստական երանգներից:
- Խոսել ջերմ ու քնքուշ տեմբրով:

Քո սիրելին էլ քեզ պես սիրում է լսել այն միֆը, թե միայն կանայք են սիրում ականջներով, հնարել են տղամարդիկ` իրենց սեփական թուլությունները թաքցնելու համար: Նրանք էլ մեզ պես սիրահարվում են ձայնին (առաջին տպավորության 40-50 %-ը կախված է արտաքինից, սակայն 30 %-ը` զուտ ձայնից) կամ այդ նույն ձայնի պատճառով` հիասթափվում: Նորածին հասակում տղամարդն ամենից հաճախ լսում է մայրիկի մեղմ ու բարի ձայնը, այնպես որ, փափուկ ու գուրգուրող խոսքը նրան թուլացնում է և ազդում ենթագիտակցական մակարդակի վրա:

Երկարությունն էական է

Ֆիզիոլոգիայի տեսանկյունից հորմոններն ու մարմնի առանձին մասերի չափերը փոխկապված են: Որքան բարձր է տղամարդու օրգանիզմում տեստոստերոնի քանակը, այնքան ավելի երկար են նրա… ձայնալարերը ու հետևապես` ավելի ցածր է ձայնի տեմբրը:

Հիշի՛ր, ցածր թավշյա բարիտոնի տեր երիտասարդն, ամենայն հավանականությամբ, անկողնում ևս քես կհիացնի: Իսկ եթե տղան բարակ ձայն ունի, որում երբեմն նկատվում են կանացի երանգներ, շատ հնարավոր է, որ դեռ կույս է կամ սեռական կյանքի շատ քիչ փորձ ունի: Ինչն է ավելի նախընտրելի` որոշիր ինքդ: Ամեն դեպքում, սեքսից առաջ ավելի ճիշտ է շփվելն ու իրար մոտիկից ճանաչելը:

Ինչպես վկայում է վիճակագրությունը, կանայք նախընտրում են ցածր, կրծքային ձայնով տղամարդկանց, որոնք որպես կանոն ավելի առողջ են, սեռապես ակտիվ և ավելի վաղ են կորցնում կուսությունը, քան բարձր ձայնով տղաները:

Կանանց դեպքում մոտավորապես նույնն է. ցածր ձայնը վկայում է օրգանիզմում սեռական հորմոնների մեծ քանակի և կրքոտության մասին: Տղամարդիկ դա արդեն պարզել են. նրանք սեքսուալ են համարում կրծքային, թավշյա, խոր ձայնը: Այնպես որ, ձայնի մեջ բարձր նոտաները թող բեմի համար: Շատ գայթակղիչ է հնչում նաև մի փոքր շնչեղությամբ կանացի ձայնը:

Ըստ ֆիզիոլոգիայի` ձայնալալարերի բացվածքի` ձայնային անցքի միջով անցնելիս օդը հաղորդում է ձայնին այդ բնորոշ գրավչությունն ու շնչեղությունը: Սա կոչվում է սուբտոնային ձայն, որին կարելի է հասնել հատուկ վարժությունների շնորհիվ: Ամերիկացի հոգեբան և հետազոտող Դեյվիդ Ֆայնբերգը գտնում է, որ կանանց` իրենց ձայնային ապարատի շնորհիվ ավելի հեշտ է հասնել դրան:

Ավելի ցածր

Եթե քեզ
Մամուլի խոսնակ` WWW.LRATU.RU
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
WWW.LRATU.RU
դեպի վեր