ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +7 °C ... +20 °C Վաղը`+21 °C
Սեռական գրգռման դերն ու կարևորությունը
00:28, 18.10.2013
19553 | 1
Սեռական գրգռումը տղամարդկանց մոտ ուղեկցվում է էրեկցիայի, իսկ կանանց մոտ՝ լյուբրիկացիայի դրսևորմամբ։ Երկու սեռերի մոտ էլ սեռական գրգռումը պայմանավորված է միևնույն ֆիզիոլոգիական մեխանիզմով, դա նյարդանոթային ռեֆլեքս է, որի ժամանակ նյարդային գրգիռների ազդեցությամբ տեղի է ունենում սեռական օրգանների արտերիոլների լայնացում և զարկերակային արյան հոսքի ուժեղացում։ Նյարդային գրգիռները սկիզբ են առնում ողնուղեղային երկու կենտրոններից, որոնք ակտիվանում են սեռական գրգռման ժամանակ։ Մի կենտրոնը տեղակայված է ողնուղեղի Տ2– Տ4, մյուսը՝ T11, T12, L1 և L2 սեգմենտներում։ Վազոդիլատացիան առաջացնում է արտաքին սեռական օրգանների ծավալի, չափերի մեծացում և ձևի այնպիսի փոփոխություն, որը պատրաստում է սեռական օրգանները վերարտադրման ֆունկցիային։ Անատոմիական կառուցվածքի հետևանքով ծավալային մեծացումը տարբեր տեսք է տալիս արական և իգական սեռական օրգաններին, որոնք դառնում են միմյանց փոխլրացնող։ Տղամարդու էրեկցիա Տղամարդու էրեկցիան բնորոշվում է առնանդամի չափերի մեծացումով և պնդության ձեռքբերումով։ էրեկցիան ամենահասարակ, ամենակայուն և միևնույն ժամանակ ամենախոցելի սեքսուալ դրսևորումն է տղամարդու մոտ։ էրեկցիայի նշանակալից կայունությունր, որր վերաբերում է օրգանական բնույթի վնասակար ազդակներին, պայմանավորված է նրանով, որ այն ֆիլոզենետիկ տեսանկյունից ամենահին և հետևաբար ամենահուսալի կառուցվածքների վրա է հիմնված։ Այդ պատճառով օնտոգենեզի ընթացքում էրեկցիան սեռական ամենաառաջին դրսևորումն է, որ կարելի է հայտնաբերել նույնիսկ պտղի մոտ՝ ներարգանդային զարգացման ընթացքում։ էրեկցիայի խոցելիությունր վերաբերում է հոգեբանական գործոններին և հատկապես արգելակող հույզերին։ էրեկցիան առավել խոցելի է այն տղամարդկանց մոտ, որոնց պատկերացումներում էրեկցիային վերագրվում է առնականության և տղամարդկային արժանապատվության ֆետիշացված նշանակություն (ֆալոսյան կուլտ) ։ էրեկցիան առաջանում և պահպանվում է բարդ ֆիզիոլոգիական մեխանիզմների շնորհիվ, որոնք ուժեղացնում են զարկերակային արյան հոսքր դեպի առնանդամ և դժվարացնում երակային հետհոսը։ Սեռական օրգանների արյունամատակարարումն ունի 2 առանձնահատկություն, որոնք մեծ դեր են խաղում սեռական ֆունկցիայի իրականացման ժամանակ, հատկապես տղամարդու մոտ։ Առաջին առանձնահատկությունն այն է, որ, ի տարբերություն այլ օրգանների արյունամատակարարման, սեռական օրգաններում մեկ v. dorsalis penis-ր ուղեկցվում է երկու aa. dorsales penis-ներով։ Հանգիստ վիճակում առնանդամի զարկերակներր գտնվում են պարուրված վիճակում, որն անհայտանում է էրեկցիայի ընթացքում։ Մյուս առանձնահատկությունը զարկերակների ներսային մակերեսին գտնվող երկայնաձիգ տեղակայված հարթ մկանային գոյացություններն են, այսպես կոչված էբների բարձիկներր։ Հանգիստ վիճակում, առնանդամի զարկերակներր և էբների բարձիկներր գտնվում են կծկված վիճակում և նեղացնում են զարկերակն այնպես, որ արյան համար անցանելի է մնում միայն մի նեղ՝ ճեղքաձև բացվածք։ էրեկցիայի ժամանակ զարկերակների և էբների բարձիկների մկանային թուլացումը բերում է վերջիններիս տափակեցմանը, և զարկերակր լայնորեն բացվում է։ Հայտնաբերված է, որ էբների բարձիկներր գերազանցապես տեղակայված են corpora cavernosi penis-ի զարկերակներում՝ ի տարբերություն corpus cavernosum urethrae-ի զարկերակների։ Նմանատիպ կառուցվածքով և ֆունկցիայով են օժտված և v. dorsalis penis-ր և V. profonda penis-ը, որոնք կծկվելով փակում են վենուլանեբից արյան հոսքի ճանապարհը։ Անոթների վերոնշյալ կառուցվածքային առանձնահատկությունները բարենպաստ պայմաններ են ստեղծում գենիտալիանեբի արյունամատակարարման արագ փոփոխությունների համար։ Դրան մեծամասամբ նպաստում է նաև
Մամուլի խոսնակ` WWW.LRATU.RU
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
WWW.LRATU.RU
դեպի վեր