ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+8 °C, +8 °C ... +21 °C Վաղը`+19 °C
Ազգային հավաքականի նոր մարզչի ամենահավանական թեկնածուն Միշել Տեր-Զաքարյանն է
20:52, 21.10.2013
2479 | 0
Ռուսական աղբյուրներին հղումով "Ֆրանս-3"-ը հայտնում է, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հավանական թեկնածուներից են ֆրանսահայ Միշել Տեր-Զաքարյանը եւ ուրուգվայահայ Սերխիո Մարգարյանը։

Միշել Տեր-Զաքարյանը ծնվել է Հայաստնում՝ 1963 թվականին։ Նա այժմ գլխավորում է "Նանտը", 1990-ականներին նա խաղացել է Հայաստանի ազգային հավաքականում։

Ի դեպ, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը Դանիայի հավաքականի նկատմամբ մերոնց տարած հաղթանակից հետո երկրպագուների հետ զրույցում չէր թաքցրել Տեր-Զաքարյանին մեր հավաքականի մարզիչի դերում տեսնելու իր ցանկությունը։

Հիշեցնենք, որ այսօր ազգային հավաքականի ներկայիս մարզիչ Վարդան Մինասյանը հայտարարել է իր աշխատանքը չշարունակելու մտադրության մասին։
Մամուլի խոսնակ` WWW.LRATU.RU
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
WWW.LRATU.RU
դեպի վեր