ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +8 °C ... +21 °C Վաղը`+23 °C
Ես Էլ Չեմ Սպասում Քո Վերադարձին
17:31, 21.11.2013
3402 | 0
Ձյուն է գալիս դրսում… Ու թվում է, թե այն իր հետ պետք է տանի ամեն վատն ու միայն երջանկություն բերի… Սուտ է, չեմ հավատում… Ինչ երջանկության մասին է խոսքը, երբ շուրջս սառն է ամեն ինչ, սառն, ինչպես ձմեռային օրերն են լինում… Հոգիս չի զգում արդեն ոչինչ՝ ո՛չ ձմեռային սառնությունը, ո՛չ էլ ջերմությունը ինչ-որ մեկի կողմից տրված… Միգուցե հրաշքներ կան, բայց ես արդեն սկսել եմ չհավատալ դրանց… Երևի չհավատալն է պատճառը, որ չի կատարվում և ոչ մի հրաշք իմ կյանքում… Չգիտեմ, միգուցե կատարվում է անսպասելին, ամենակորևորը, բայց ես չեմ տեսնում, չեմ զգում ոչինչ… Եվ հոգուս սառնությանը միանում և իհարկե դրա չջերմանալուն նպաստում է կարոտը… Այնքան հեռու ես… Հեռավորությունն ու ժամանակը մեզ բաժանեցին… Դեռ ամիսներ առաջ էր քարացել սիրտս, բայց հիմա քարացել եմ ես ամբողջովին… Սիրտս ուղղակի զարկում է, բայց ոչ այնպես, ինչպես բոլոր սովորական մարդկանց մոտ է լինում… Շատերն իրենց հոգում և սրտում այնքան երազներ ու իղձեր ունեն, որոնք վաղ թե ուշ կիրականան… Նրանք հույս ունեն իրենց հոգում, որը ես կորցրել եմ … կորցրել եմ ցանկությունս երջանիկ լինելու…Շարունակությունը այստեղ
Մամուլի խոսնակ` Aram
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Aram
09:25, 06.07.2015
8325 | 0
դեպի վեր