ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +15 °C ... +29 °C Վաղը`+29 °C
Հայ հրուշակագործների հավաք
14:27, 25.06.2023
1039 | 0


Հայ հրուշակագործների հավաք


25.06.2023/Հակոբ Մուրադյան/Նիդ. օրագիր


Երևան: Հունիսի 23-ին «Հրուշակագործների համահայկական միավորում» հասարակական կազմակերպությունը կազմակերպել էր միավորման գործունեության սկիզբը ազդարարող միջոցառում։ Միջոցառման ընթացքում հայկական ավանդական գաթաներով պատրաստվեց Հայաստանի Հանրապետության և Արցախի քարտեզի մակետը։

Քարտեզի վրա առաջինը տեղադրվեց Սյունիքի մարզի գաթան՝ որպես երկրի ամուր դարպասներ։ «Առաջարկում եմ, որ Երևանի գաթան տեղադրելուց առաջ, տեղադրենք Արցախինը, որովհետև առանց Արցախ չի կարող լինել Երևան», -ասաց հրուշակագործության արվեստի ակադեմիայի տնօրեն, «Հրուշակագործների համահայկական միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Արփինե Խաչատրյանը:

Միջացառմանը ներկայացվեցին Հայաստանի մարզերի ավանդական գաթաները։

Միջոցառմանը հյուր էր երգչուհի Ալլա Լևոնյանը, ներկա էին հրուշակագործներ Հայաստանի բոլոր մարզերից, Սփյուռքից և Արցախից։










Մամուլի խոսնակ` Նիդերլանդական Օրագիր
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Նիդերլանդական Օրագիր
14:58, 02.04.2024
331 | 0
դեպի վեր