ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +15 °C ... +25 °C Վաղը`+32 °C
New York Times-ի անդրադարձը Հենրիկ Մխիթարյանին
00:34, 04.12.2013
3513 | 0

Հեղինակավոր New York Times պարբեկարանը, անդրադառնալով «Բորուսիայի» խաղին, գրել է նաև Հենրիկ Մխիթարյանի մասին:

«Հենրիկ Մխիթարյանը հայ մեծագույն ֆուտբոլիստ Համլետ Մխիթարյանի որդին է. վերջինս մահացել է 33 տարեկանում: Չնայած որ Մխիթարյանը Դորտմունդ է տեղափոխվել մի քանի ամիս առաջ և նորեկ է, սակայն արդեն դարձել է թիմի ոգեշնչող առաջատարը: Կլոպը 5 ամիս ուներ Մարիո Գյոտցեին փոխարինող գտնելու համար: Դորտմունդցիները մի ամբողջ կարողություն վճարեցին «Շախտյորին, որպեսզի վերջինս հրաժարվի Մխիթարյանից: Սակայն դա քիչ էր այն գումարի համեմատ, որ «Բավարիան» վճարեց Գյոտցեի համար:

Դոնեցկում ավանդույթ կար` երբ Մխիթարյանը գոլ էր հեղինակում, հնչում էր «Սուսերով պարը»: Մխիթարյանը խելացի երիտասարդ է, ով կարողանում է խոսել հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, պորտուգալերեն և սովորում է իր 6-րդ լեզուն՝ գերմաներենը: Նա թիմի խաղին արագություն է տալիս»:

Հեղինակ` Ashik
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Ashik
18:56, 10.01.2014
4860 | 0
դեպի վեր