ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +10 °C ... +21 °C Վաղը`+21 °C
Նորզելանդացի գիտնականները պարզել են՝ ինչն է սպանել Ալեքսանդր Մակեդոնացուն
19:36, 12.01.2014
4132 | 0

Հին աշխարհի ամենափառահեղ արքաներից ու զորավարներից մեկի՝ Ալեքսանդր Մակեդոնացու վաղաժամ մահը հարյուրամյակներ շարունակ պարուրված է եղել է խորհրդավորության շղարշով, գրում է Daily Mail–ը` մանրամասնելով, որ գիտնականներն այժմ առաջ են քաշել նոր վարկած։


Մասնավորապես Նոր Զելանդիայում գտնվող Օտագոյի համալսարանի գիտնականները պարզել են, որ մ.թ.ա. 323թ. 32 տարեկան հասակում Ալեքսանդրի կյանքից հեռանալու պատճառ է հանդիսացել միտումնավոր թունավորված գինին։


Տոքսիկոլոգ Լեո Շեփը, ով այս հարցի շուրջ ուսումնասիրությունը վարել է 2003թ. ի վեր, գտնում է, որ դավադիրները զորավարի համար նախատեսված գինու մեջ են լցրել արտաքուստ անվնաս թվացող Helléborus ծաղկի թուրմը։ Շեփի խոսքերով, այն փոխազդեցության մեջ է մտել գինու հետ ու Ալեքսադրին ստիպել 12 օր տանջվելուց հետո մահանալ։

Հեղինակ` Ashik
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Ashik
18:56, 10.01.2014
4826 | 0
դեպի վեր