ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Վթարի է ենթարկվել դերասանուհի Անի Երանյանը
21:08, 22.12.2013
4345 | 0
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճապանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժի ավագ քննիչ Անդրանիկ Փարսադանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ դեկտեմբերի 21-ին, Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 16: 30-ի սահմաններում Արշակունյաց պողոտայի թիվ 2 հասցեի դիմաց բախվել են Երևան քաղաքի Լեկսուսի 6-րդ փողոցի բնակիչ, 22-ամյա Անի Երանյանի վարած Hyundai մակնիշի 47QV 777 համարանիշի և Mercedes մակնիշի ավտոմեքենաները: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարից հետո կարճ ժամանակում դեպքի վայր են ժամանել ապահովագրական ընկերության ներկայացուցիչները: Վարորդները հայտնել են, որ առողջական գանգատներ չունեն և նյութերը նախապատրաստվել են անվարույթ, ինչից հետո վարորդներն իրենց ավտոմեքենաները տեղափոխել են իրենց նշած վայր: Այսօր՝ դեկտեմբերի 22-ին, Ա. Երանյանը, ով հանրության կողմից սիրված դերաասանուհի է, բժշկական հետազոտության նպատակով դիմել է «Նաիրի» բժշկական կենտրոն: Ոստիկանությունը պարզում է Mercedes-ի վարորդի ինքնությունը:
Հեղինակ` Ashik
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Ashik
18:56, 10.01.2014
4858 | 0
դեպի վեր