ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+28 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+28 °C
9-ամյա տղան Ձմեռ պապին խնդրում է բուժել իր մայրիկին
00:49, 09.01.2014
4054 | 0

«Գորիսի մամուլի ակումբ» ՀԿ-ից «Նվիրիր ինձ կյանք» նախաձեռնությանը տեղեկացնում են, որ 42-ամյա Աշխեն Մկրտչյանն իր որդու` Էրիկի հետ, ապրում է Ագարակ քաղաքում: Աշխենը հիվանդ է, սկզբնական ախտորոշումը` լյարդի ցիռոզ, տրվել է Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում: Հիմա նրա մոտ ասցիտ է` որովայնի խոռոչում ազատ հեղուկի կուտակում: Վիճակը օր-օրի բարդանում է: Աշխենը պարբերաբար բուժում է ստացել մայրաքաղաքի տարբեր հիվանդանոցներում:


«Արդեն յոթ ամիս է, ինչ չեմ կարողանում Երևան գնալ, բուժումս շարունակել, ֆինանսական ծանր վիճակում ենք: Ամեն գնալ-գալու համար մոտ 150.000 դրամ գումար է պետք: Հիմնականում պարտքով եմ վերցնում, բայց հիմա դա էլ չի ստացվում», - ասում է Աշխենը:


Հիվանդության սկզբնական փուլում Աշխենին տրվել է հաշմանդամության 3-րդ կարգ, բայց հետո, երբ հիվանդությունը սկսեց բարդանալ ու ախտորոշվել է ասցիտ, տրվել է 2-րդ կարգ: Բայց անգամ այս պարագայում, նա չի կարողանում անվճար դեղորայք ձեռք բերել:


Աշխենի հավատը, հույսը, ուրախությունը Էրիկն է: Նա 9 տարեկան է, բայց, ցավոք, ճակատագրի բերումով, ամբողջովին ապրում է մոր հիվանդությամբ, տեղյակ է ամեն ինչից, անգիր հիշում է այն բոլոր հիանդանոցները, որոնցում մայրը եղել է, հիշում է բժիշկներին, դեղերի անունները ...։


Ակամա հասունացած Էրիկը, իր հասակակիցների պես, էլի Ձմեռ Պապից ակնկալիք ունի. «Ձմեռ Պապիկին կխնդրեմ, որ մամայի հիվանդությունը բուժի»:
Բոլոր նրանք, ովքեր կցանական օգնել Աշխեն Մկրտչային, կարող են զանգահարել՝ (+37491) 02-46-77 կամ (+37491) 03-23-88 հեռախոսահամարով:


«Նվիրիր ինձ կյանք» նախաձեռնություն Կոնտակտային անձ՝ Սարգիս Հովնանյան

Հեղինակ` Ashik
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Ashik
18:56, 10.01.2014
4858 | 0
դեպի վեր