ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+18 °C
Նոր iPhone-ում կտեղադրվի 10 Մպ տեսախցիկ
22:00, 06.02.2014
2710 | 0













Երկար ժամանակ Apple ընկերությունն օգտագործում էր իր սմարթֆոններում 8 Մպ տեսախցիկներ՝ արդարացիորեն կարծելով, որ կարևորը լուսանկարի որակն է, ոչ թե մեգապիկսելների քանակը: Սակայն հնարավոր է, որ iPhone 6-ում տեղադրվի 10 Մպ մատրիցայով տեսախցիկ:


MacRumors-ը գրում է, որ նոր սերնդի iPhone-ի տեսախցիկում կփոխվի նաև ֆիլտրը, որն օգտագործվում է iPhone 5s-ում: Արդյունքում սմարթֆոնում կտեղադրվի ճապոնական JSR ընկերության արտադրության ARTON ֆիլտր, որն օգտագործվում է նաև CMOS սենսորներով թվային տեսախցիկներում: Այդ ֆիլտրն ավելի թեթև ու բարակ է, քան նմանատիպ IR-ֆիլտրները, նաև թույլ է տալիս ստանալ ավելի հստակ լուսանկարներ:

iPhone 6-ի իրական տեխնիկական տվյալները հայտնի կդառնան սմարթֆոնի պաշտոնական ներկայացման ժամանակ, որը տեղի կունենա ամենաուշը 2014-ի աշնանը:

Նյութը

Մամուլի խոսնակ` Ժպտա Բլոգ (JptaBlog.BlogSpot.Com)
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Ժպտա Բլոգ (JptaBlog.BlogSpot.Com)
դեպի վեր