ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +15 °C ... +29 °C Վաղը`+29 °C
Նոր ծխական համայնք հոլանդահայ գաղութում
01:01, 07.06.2014
3566 | 0

Հյուսիսային Հոլանդիայի Հերհուխովարդ քաղաքի շրջակա տարածքներում բնակվում է ավելի քան 100 հայ ընտանիք: Ժողովրդի կրոնական և հոգևոր պահանջները բավարարելու համար ցանկություն կար ամրացնել կապը Ամստերդամի Սուրբ Հոգի եկեղեցու հետ: Շուրջ 50 ընտանիք այսօր միավորվելով՝ ստեղծում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ծխական համայնք Հերհուխովարդ քաղաքում:

Ծխական համայնքի ստեղծումը ունի մեկ նպատակ. հայապահպանություն՝ ազգային եկեղեցու շուրջ համախմբվելով, կրոնական տարբեր աղանդների ազդեցությունից մեր երեխաներին ու երիտասարդներին պաշտպանելով և նրանց հայեցի դաստիարակելով:

Մայիսի 17-ին մատուցվեց առաջին Սուրբ և անմահ Պատարագը: Պատարագիչը Ամստերդամի Սուրբ Հոգի Հայաստանյայց Առաքելական եկեղեցու հոգևոր հովիվ, արժանապատիվ Տ. Տարոն քահանա Թադևոսյանն էր:

Պատարագից հետո Ամստերդամի Սուրբ Հոգի եկեղեցու հոգևոր հովվի և վարչության քարտուղար Գրիգոր Օհանեսյանի ղեկավարությամբ կայացավ համայնքի ժողով և ընտրվեց 11 անձից կազմված վարչություն: Ելույթ ունեցավ վարչության անդամ Արազ Հարությունյանը՝ ասելով, որ համայնքի նորաստեղծ վարչությունը կծրագրի միջոցառումներ ծխական համայնքի կյանքը հետաքրքիր ու աշխույժ դարձնելու համար: Նախատեսվում են անցկացնել դասախոսություններ, էքսկուրսիաներ, երեխաների համար կազմակերպել խմբակներ: Պատարագները կմատուցվեն յուրաքանչյուր ամսվա առաջին շաբաթ օրերին:

Վերջում տեր Տարոնը շնորհակալություն հայտնեց ներկաներին պատարագին մասնակցելու համար և հույս հայտնեց, որ Հերհուխովարդի ծխական համայնքը երկար կգոյատևի և այցելության ցանկալի վայր կլինի այս տարածքում բնակվող բոլոր հայերի համար:

Մանուկ Մկրտչյան

Հոլանդիա

New parish community in the Dutch-Armenian community

There are more than 100 Armenian families living in the areas near Heerhugowaard in North Holland. To meet their spiritual and religious demands, nearly 50 families want to reinforce their relations with the Holy Spirit Church of Amsterdam and are currently creating a parish community of the Armenian Holy Apostolic Church in the city.

The goal of the parish community is to preserve the Armenian identity, consolidating around the Armenian Church and protecting Armenian children and youth from different sects and providing them with an Armenian upbringing.

The first Divine and eternal Liturgy was served by spiritual pastor of the Holy Spirit Armenian Apostolic Church of Amsterdam, Father, Priest Taron Tadevosyan on May 17.

After the liturgy, the community held a meeting moderated by spiritual pastor of the Holy Spirit Church of Amsterdam and the board secretary Grigor Ohanesyan and elected a board consisting of 11 members. In his speech, member of the board Araz Harutyunyan said the board of the newly created community would plan events to make life ihe parish community active and interesting. The community intends to hold lectures, excursions and set up clubs for children. Liturgies will be served on weekends.

In the end, Father Taron expressed gratitude to the gathered for participating in the liturgy and voiced hope that the parish community of Heerhugowaard would exist for a long time and would become a place for all Armenians to visit.

Manuk Mkrtchyan

Holland
(Hayern Aysor)

Մամուլի խոսնակ` Նիդերլանդական Օրագիր
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Նիդերլանդական Օրագիր
14:58, 02.04.2024
331 | 0
դեպի վեր