ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +12 °C ... +21 °C Վաղը`+21 °C
Երևանում ճարտարագիտական համալսարանի ուսանողը վրաերթի է ենթարկել բժշկական համալսարանի ուսանողուհուն
22:58, 27.06.2014
2543 | 0

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Հրանտ Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հունիսի 25-ին Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով:



Ժամը 13.00-ի սահմաններում Երվանդ Քոչար փողոցի թիվ 95 հասցեի դիմաց, Երևան քաղաքի Քաջազնունի փողոցի բնակիչ 21-ամյա Ռազմիկ Ղարիբյանը, իր կողմից վարած Toyota մակնիշի 10 RV 909 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևան քաղաքի Արշակունյաց պողոտաի բնակիչ 20-ամյա Հասմիկ Սանոսյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնություն է ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, ով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Ֆոտոլրագրողի տեղեկություններով` վարորդ Ռ. Ղարիբյանը սովորում Երևանի պետական ճարտարագիտական համալսարանի 4-րդ կուրսում, իսկ վրաերթի ենթարկված Հ. Սանոսյանը` Երևանի պետական բժշկական համալսարանի 3-րդ կուրսում: Քննիչ Հ. Պետրոսյանի հանձնարարականով` ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք:

Մամուլի խոսնակ` www.18plus.am
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
www.18plus.am
դեպի վեր