ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+30 °C, +16 °C ... +30 °C Վաղը`+29 °C
Գյուղատնտեսական բարձրագույն կրթության առաջատարը` Հայաստանի ազգային ագրարային համալսարան
22:29, 06.07.2014
10091 | 0
Զարգացած գյուղատնտեսությունը երկրի ամուր ողնաշարն է, հետևաբար առանց ագրարային ոլորտի զարգացման դժվար է պատկերացնել որևէ առաջընթաց: Մեր երկրում համակարգի զարգացումն ապահովող մասնագետների պատրաստման առաքելությունը ավելի քան 8 տասնամյակ պատվախնդրորեն ստանձնել է գյուղատնտեսական բարձրագույն կրթություն ապահովող միակ ուսումնական հաստատությունը՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանը.

Հանրությանը կատարված աշխատանքներին, նախատեսվող ծրագրերին և իրականացվող բարեփոխումներին ծանոթացնելու լավագույն առիթ էր ապրիլի 16-ից 18-ը կայացած կրթություն և կարիերա EXPO 2014 միջազգային ցուցահանդեսը, որտեղ ուշագրավ տաղավարով ներկայանում էր նաև Հայաստանի ազգային ագրարային համալսարանը: Լինելով հանրապետության խոշոր բուհերից մեկը՝ ագրոպարենային համակարգի բարձրակարգ մասնագետների պահանջարկը լիովին բավարարելու նպատակով ագրարային համալսարանում վերջին 10-15 տարիների ընթացքում հիմնվել են 17-ից ավելի նոր մասնագիտություններ, արդյունավետորեն շարունակվում է բարեփոխումների գործընթացը, համագործակցության աշխարհագրության ընդլայնումը, նյութատեխնիկական հնարավորությունների կատարելագործումը և գիտական ներուժի հզորացումը: Շարունակելով հարստացնել իր փառավոր կենսագրության էջերը՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանը աստիճանաբար վերածվում է տարածաշրջանային գիտակրթական կենտրոնի, որի պատրաստած շրջանավարտները անգնահատելի ավանդ են ունենում հանրապետության գյուղատնտեսության, սննդարդյունաբերության, մեքենայացման, ջրատեխնիկական շինարարության և տնտեսության այլ ոլորտների կայացման ու զարգացման գործում:
Մամուլի խոսնակ` TVADSTUDIO
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
TVADSTUDIO
00:43, 14.12.2018
10176 | 0
դեպի վեր