ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +9 °C ... +20 °C Վաղը`+19 °C
ՄԱՐՏԻ 20-ԻՆ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ԱՐԵԳԱԿԻ ԼՐԻՎ ԽԱՎԱՐՈՒՄ
00:12, 18.03.2015
8561 | 0

Մարտի 20-ին տեղի կունենա Արեգակի լրիվ խավարում: Արեգակի խավարում տեղի է ունենում, երբ Լուսինն անցնում է Երկրի և Արեգակի միջով՝ մասամբ կամ ամբողջությամբ ծածկելով Արեգակի սկավառակը երկրային դիտորդի համար: Կախված Երկրի նկատմամբ իր դիրքից և Երկրից ունեցած հեռավորությունից` Լուսինը կարող է ծածկել Արեգակն ամբողջությամբ (լրիվ խավարում) կամ դրա մի մասը միայն (մասնակի խավարում):
Մասնակի խավարումը կսկսվի Մարտի 20-ին Գրինվիչի ժամանակով (UTC) ժամը 07: 41, իսկ լրիվ խավարումը՝ 09: 09: Ժամը 09: 45-ին կլինի առավելագույն փուլը: Լրիվ խավարումը կավարտվի 10: 22, իսկ խավարումն ամբողջությամբ (ներառյալ մասնակի փուլը) ՝ 11: 50: Արեգակի լրիվ խավարումը տեսանելի կլինի Ֆարերյան կղզիներում և Նորվեգիայում, իսկ մասնակի Արեգակի խավարումը՝ ամբողջ Եվրոպայում, հյուսիսային և արևելյան Ասիայում, հյուսիսային և արևմտյան Աֆրիկայում: Մասնակի խավարումը դիտվելու է նաև Հայաստանից՝ շուրջ 20-25 տոկոսի չափով։

2015թ. ևս մեկ Արեգակի խավարում է լինելու:


Հայկական աստղագիտական ընկերություն

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Սոնա Ֆարմանյան
14:32, 15.08.2014
6293 | 0
դեպի վեր