ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +22 °C Վաղը`+20 °C
Հակառակորդը զենք-զինամթերք է թողել մարտադաշտում. ԼՂՀ ՊԲ (ֆոտո)
20:33, 19.03.2015
2413 | 0

ԼՂՀ Պաշտպանության բանակը նոր մանրամասներ է հայտնի այսօր՝ մարտի 19-ին, հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խմբի ձեռնարկած հարձակման մասին:

Տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է. «Հարձակում է ձեռնարկել հյուսիսային (Գյուլիստանի) ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա: Շուրջ երկու ժամ տեւած մարտական գործողության արդյունքում նախ դիրքապահ անձնակազմը հետ է շպրտել նախահարձակ հակառակորդին, ապա օգնության հասած ուժերի հետ միասին հետապնդելով վերջինիս, ոչնչացրել իր դիրքերի մատույցներում:

Համաձայն ՊԲ համապատասխան ծառայությունների կողմից հաստատված տեղեկությունների, արդեն հայտնի են ադրբեջանական դիվերսիոն խմբի անդամ երկու սպանվածների եւ մեկ վիրավորի տվյալները: Սպանվածներից մեկի ազգանունը Հյուսեյնով է, մյուսի անունը Ջեյհուն, իսկ վիրավորներից մեկի անունը Էլշադ:

Մանրամասն այստեղ

Մամուլի խոսնակ` www.18plus.am
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
www.18plus.am
դեպի վեր