ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +12 °C ... +21 °C Վաղը`+21 °C
Երևանում 21-ամյա վարորդը Kia-ով հայտնվել է վարչական շրջանն ազդարարող գովազդային վահանակի մոտ. նա և ուղևորները եղել են ոչ սթափ…
19:55, 14.04.2015
2476 | 0
Այսօր՝ ապրիլի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 06: 30-ի սահմաններում Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի 16 շենքի բնակիչ, 21-ամյա Ռոբերտ Գրիգորյանը Իսակովի պողոտայում իր վարած Kia մակնիշի 35 PՏ 650 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել է երկաթյա սյանն ու հայտնվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանն ազդարարող գովազդային վահանակի մոտ՝ կանաչ հատվածում: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով վարորդ Ռ. Գրիգորյանը և նրա ուղևորներ՝ Երևան քաղաքի Ամիրյան փողոցի 11 շենքի բնակիչ, 21-ամյա Էդգար Պետրոսյանը և Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի բնակիչ, 22-ամյա Գեղամ Միքայելյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն: Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Դավիթ Մարտիրոսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Մանրամասն այստեղ
Մամուլի խոսնակ` www.18plus.am
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
www.18plus.am
դեպի վեր