Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում Դորդրեխտի «Նոյյան տապան» թանգարանում
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում Նիդերլանդների Դորդրեխտ քաղաքում Մերօրյա Նոյը` հոլանդացի Յոհան Հյուբերսը 20 տարվա քրտնաջան աշխատանքից հետո ստեղծել է Նոյյան տապանի կրկնօրինակը, որը բիբլիական տապանին ոչ միայն արտաքինով է նման այլև հսկայական չափերով: Նավը 130 մետր երկարություն, 29 մետր լայնություն և 75 մետր բարձրություն ունի: Քրիստոնյա Հյու-բերսը նավը կառուցելիս հետևել է Ծննդոց գրքում Աստծո կողմից Նոյին տրված հրամաններին: Տապանը կառուցված է ամերիկյան եղենափայտից և հոլանդական սոճիից: Նավում կան նաև կենդանիների ամբողջական պատճենները, որոնց Նոյը վերցրել էր իր հետ: Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից մայիսի 16ին ժամը 14: 00 ից Հոլանդիայի "Կանչող Ձայն" ծառայության երիտասարդների խնդրանքով այն տրամադրվեց Հայոց մեծ եղեռնի 100 ամիակին նվիրված միջոցառման անցկացման համար։ Մայիսի 16-ին Նիդերլանդների Դորդրեխտ քաղաքի «Նոյյան տապան» թանգարանում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումը, որը կազմակերպել էր «Կանչող ձայն» հոլանդահայ կազմակերպությունը` Նիդերլանդներում ՀՀ դեսպանության աջակցությամբ: Միջոցառման մասնակցիներին իր խոսքն ուղղեց Նիդերլանդներում ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանը, ով մասնավորապես շեշտեց հանուն ցեղասպանությունների կանխարգելման միասնական պայքարի, հիշելու, դատապարտելու և պահանջելու միջոցով արդարության հասնելու անհրաժեշտությունը: Միջոցառմանը ելույթներով հանդես եկան նաև «Քրիստորեական միություն» կուսակցության նախագահ Արի Սլոբը և Հայ դատի հանձնախմբի նախագահ Մասիս Աբրահամյանը: Արի Սլոբն, ով ս/թ. ապրիլի 24-ին մասնակցել էր Երևանում անցկացվող ոգեկոչման միջոցռումներին, ներկաներին փոխանցեց իր տպավորությունները և կոչ արեց պատկան մարմիններին` Հայոց ցեղասպանության թեման ներառել Նիդերլանդներում ուսուցանվող համաշխարհային պատմության դասագրքում: Նա ներկայացրեց իր կուսակցության աշխատանքն` ուղղված պատմական արդարության վերականգնմանը: Ոգեկոչման միջոցառմանը Կոմիտասի գանձարանից կտորներ ներկայացրեց երգչուհի Աննա Բարխուդարյանը: Երաժշտական համարներ կատարեցին Ուտրեխտի «Արարատ» նվագախումբը, դուդուկահար Նիկոլայ Ռոմաշչուկ կրտսերը, հոլանդահայ հայտնի երաժիշտ Արիստակես Եսայանն ու երգիչ Արսեն Ավանեսյանը: Երիտասարդ արձակագիր Ջորջ Առաքելն ընթերցեց իր ստեղծագործություններից: |