ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +13 °C ... +19 °C Վաղը`+21 °C
Խոշոր ավտովթար՝ Երևանում. Շանթ հեռուստաընկերության դիմաց բախվել են 08-ը, Volkswagen-ն ու Toyota-ն. կան վիրավորներ...
18:04, 24.05.2015
2668 | 0
Երեկ՝ մայիսի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22: 20-ի սահմաններում Կիևյան փողոցում` Շանթ հեռուստաընկերության դիմաց, բախվել են Երևանի բնակիչներ, 23-ամյա Զավեն Մովսեսյանի վարած ВАЗ 2108 մակնիշի 34 AM 494 համարանիշի և 45-ամյա Արթուր Ղափլանյանի վարած Volkswagen Vento մակնիշի 70 OU 170 համարանիշի ավտոմեքենաները, հարվածի հետևանքով էլ 08-ը բախվել է թույլատրելի հատվածում կայանված վիճակում գտնվող Երևանի բնակիչ 39-ամյա Վարդան Մաթևոսյանի կողմից շահագործվող Toyota մակնիշի 18 UL 254 համարանիշի ավտոմեքենային: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 08-ի վարորդն ու ուղևորներ Սյուզի Մանուկյանն և Գևորգ Քյասյանը մարմնական վնասվածքներով օպերատիվորեն վթարի վայր ժամանած շտապօգնության ավտոմեքենաներով տեղափոխվել են Արմենիա բժշկական կենտրոն:

Մանրամանս այստեղ
Մամուլի խոսնակ` www.18plus.am
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
www.18plus.am
դեպի վեր