ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +8 °C ... +21 °C Վաղը`+23 °C
Արտակարգ իրավիճակ Երևանում. ամուսինները սպառնում են ցած նետվել բարձրահարկ շենքի տանիքից...
18:13, 27.05.2015
2984 | 0
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ոսկու շուկայի հարևանությամբ գտնվող Մովսես Խորենացի փողոցի թիվ 25 շենքի տանիք են բարձրացել ամուսիններ Եղիշե Գևորգյանը և Ռուզաննա Մարդանյանը, ովքեր սպառնում են ինքնասպանության դիմել՝ ցած նետվելով 11 հարկանի շենքից: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված վայր են ժամանել ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող թիվ 18 ջոկատը և թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատը, ինչպես նաև Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը: Տեղում է նաև շտապ օգնության 1-03 բրիգադը: Ժամանել է նաև ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ Կենտրոնի ոստիկանապետ Արտակ Պողոսյանի գլխավորությամբ:

Մանրամասն այստեղ
Մամուլի խոսնակ` www.18plus.am
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
www.18plus.am
դեպի վեր