ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +7 °C ... +20 °C Վաղը`+21 °C
«Քվանտ» վարժարանի քիմիայի ամբիոնի վարիչ Վիտուշ Սարգսյանն արժանացավ Հայաստանի Հանրապետության վաստակավոր մանկավարժի պատվավոր կոչմանը
11:16, 23.09.2015
6108 | 1

Սեպտեմբերի 21-ին ողջ հայ ազգը տոնում էր Հայաստանի Հանրապետության անկախության 24-ամյակը: Տոնական օրվա գլխավոր միջոցառումը տեղի ունեցավ ՀՀ նախագահի նստավայրում, որտեղ նախագահ Սերժ Սարգսյանը գիտության, կրթության, սպորտի, մշակույթի և մի շարք այլ բնագավառների նվիրյալ ներկայացուցիչներին պարգևատրեց տարբեր պարգևներով: Մատաղ սերնդի կրթության և դաստիարակության գործում ունեցած վաստակի համար «Քվանտ» վարժարանի քիմիայի ամբիոնի վարիչ, քիմիական գիտությունների թեկնածու Վիտուշ Սարգսյանին շնորհվեց Հայաստանի Հանրապետության վաստակավոր մանկավարժի պատվավոր կոչում: Վ. Սարգսյանը վարժարանում աշխատում է 1992 թ.-ից` ի սկզբանե մեծ եռանդով ու պատասխանատվությամբ աշխատելով և իր հետևից տանելով քիմիայի հանդեպ սեր ունեցող աշակերտներին: Նրա սաները տարբեր տարիների ընթացքում փայլել են հանրապետական և միջազգային օլիմպիադաներում. 1998 թ.-ից մինչև այսօր նրանք Հայաստան են բերել 7 բրոնզե մեդալ: Բացի կրթական գործընթացից Վիտուշ Սարգսյանը նաև հաջողությամբ շարունակում է իր գիտական գործունեությունը՝ լինելով լաբորատորիայի վարիչ: Ունի հրատարակված մոտ 40 գիտական հոդվածներ, 10 հեղինակային հայտեր և մեկ գիտական գյուտ: 2012 թ.-ին կրթության ոլորտում ունեցած ներդրումների համար Վիտուշ Սարգսյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՆ ոսկե հոշամեդալով: «Քվանտ» վարժարանի տնօրինությունը, գիտամանկավարժական խորհուրդը և ամբողջ ուսուցչական կազմը շնորհավորում է գործընկերոջը և մաղթում նոր ձեռքբերումներ կրթության և գիտության ոլորտում:
Մամուլի խոսնակ` «Քվանտ» վարժարան
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
«Քվանտ» վարժարան
13:58, 23.03.2016
4099 | 0
դեպի վեր