ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +9 °C ... +19 °C Վաղը`+20 °C
Ազգային ժողովում «դիշովկեքը» ստանում են դրա քառապատիկը, , ,
16:46, 22.03.2016
3445 | 0
Մեր երկրում լավի ակնկալիք ունեն երևի միայն գժերը:
Այսօր իմացա, որ սահմանում պայմանագրային զինծառայողները ստանում են 150.000 դրամ, իսկ Ազգային ժողովում «» (Առաքել Մովսիսյան ականջդ կանչի), ստանում են դրա քառապատիկը:
Դպրոցում քննարկում ու անխնա քնադատում եք 50.000 դրամ ստացող ուսուցիչներին դեռ բողոքում եք, որ լավ սերունդ չի մեծանում, 50.000 դրամի դիմաց լավ չէ, գերազանց սերունդ է մեծանում:
Համալսարաններում ուսման վարձը կազմում է ծնողի աշխատավարձի տասնապատիկը, նստում երբեմն մտածում եմ, բա որ այդքան ուսման վարձ են տալիս, բա տանն ի՞նչ են ուտում:
Կառավարությունում ընդունում են օրենքներ, որոնք եթե սթափ նայես հաստատ կհասկանաս, որ ընդունողներն ոչ միայն խմած են եղել, այլև ուռած: Օրինակ ՀՀ կառավարության 2015.թ հոկտեմբերի 22 Ն1222 որոշումը:
Հեռուստաեթերը լցնում են աղբով ու մենք այդ աղբին ծափահարում ենք:
Հիվանդանոցներում հիվանդին նայում են, երթուղային վարորդի աչքերով՝ պոտենցիալ 100 դրամանոց:
Դեռ լիքը կշարունակեի.......ուղղակի զահլա չունեմ....
Իսկ մենք դեռ մտածում ենք ու՞մ անունով փոխել Գործարանային կայարանը, փոխեք այսօրվա գյուղացու անունով, որ դեռ ողջ է:
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
ԱՆի Առաքելյան
դեպի վեր