ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +9 °C ... +21 °C Վաղը`+19 °C
ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը Բրյուսելից մանրամասներ է հաղորդում
17:41, 22.03.2016
4157 | 0
Բրյուսելում գտնվող ՀՀ խորհրդարանական պատվիրակության անդամները, բարեբախտաբար, չեն տուժել Բրյուսելի օդանավակայանում և մետրոյում այսօր տեղի ունեցած պայթյուններից: Այդ մասին Panorama.am-ին Բրյուսելից փոխանցեց «Եվրանեսթ» -ի անդամ Թևան Պողոսյանը:

Նրա տեղեկացմամբ, հայկական պատվիրականության ներկայացուցիչների մի մասը դեպքերի ժամանակ գտնվել է խորհրդարանում, մյուսները քիչ առաջ են դուրս եկել հյուրանոցից՝ ուղևորվելով խորհրդարան:

«Շատ ծանր իրավիճակ է քաղաքում: Բնականաբար, լարված է, երթևեկությունը կաթվածահար է: Ճանապարհներն ամբողջովին փակ են, ոստիկանական, շտապ օգնության մեքենաներ են երթևեկում: Հայկական պատվիրակության հետ ամեն ինչ նորմալ է, աշխատանքն ընթանում է բնականոն հունով», -ասաց պատգամավորը:

Հիշեցնենք, որ Արևելյան գործընկերության «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի հինգերորդ լիագումար նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակով Բրյուսել էին մեկնել «Եվրանեսթ» ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արտակ Զաքարյանը, պատվիրակության անդամներ Միքայել Մելքումյանը, Թևան Պողոսյանը, Հրանտ Բագրատյանը, Մհեր Շահգելդյանը, Կարինե Աճեմյանը և Վահե Էնֆիաջյանը: Ինչպես նաև Բրյուսելում է ՀՀ ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանը՝ վեհաժողովի լիագումար նիստի շրջանակներում վեհաժողովի կանանց ֆորումի աշխատանքներին մասնակցելու նպատակով:
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
ԱՆի Առաքելյան
դեպի վեր