ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+29 °C
Մեկ օր Իվետա Մուկուչյանի հետ, բոլորս Արցախ ու Հայաստան ենք
21:26, 17.05.2016
12549 | 0

  • May. 13th, 2016 at 1: 47 PM

Մայիսի 14-ին բոլորս Իվետա Մուկուչյանի հետ ենք,
բոլորս Արցախ ու Հայաստան ենք...

Հավատացեք, արդեն հաղթել ենք ու հաղթելու ենք
Այն բանից հետո, երբ Ստոկհոլմում մայիսի 10-ին «Եվրատեսիլ-2016» -ի կիսաեզրափակչում մեր մասնակիցը ծածանեց Արցախի դրոշը Ադրբեջանը բողոքի նոտա հղեց երգի փառատոնի կազմակերպիչներին' Իվետա Մուկուչյանին որակազրկելու պահանջով: Հայտնի այս միջադեպին արձագանքել են բազմաթիվ լրատվամիջոցներ, այդ թվում' Euronews-ը: Թուրքիայում ևս սա քննարկման թեմա է դարձել:
Այսպիսով աշխարհով մեկ տարածվեց Իվետայի այն խոսքերը, որով Հայաստանը խաղաղություն է ուզում' հետևաբար Արցախի հարցը առկախ է խաղաղությամբ լուծվելու:
Արդեն վաղը' մայիսի 14-ին փառատոնի եզրափակիչ փուլն է:
Անկասկած, միջազգային տարբեր հեռուստակայանների մեկնաբաններ միլիարդավոր հեռուստադիտողների ուշադրությունը կսևեռեն այս հետաքրքիր միջադեպի վրա, այն մասին թե ինչու՞ հայ մասնակիցը ծածանել է մրցույթում արգելված չճանաչված հանրապետություններից հենց Արցախի դրոշը (արգելված դրոշների ցանկում են եղել Կոսովոյի, Լեռնային ղարաբաղի, Ղրիմի,
Պաղեստինի, Դոնեցկի ժող. հանրապետության, Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության, Բասկերի երկիրի, Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության, Իսլամական պետության դրոշները):



«Եվրատեսիլ-2016» -ի եզրափակիչում Իվետա Մուկուչյանը հանդես կգա 26 համարի ներքո: Երկրները հանդես կգան հետևյալ հաջորդականությամբ` Բելգիա, Չեխիա, Նիդերլանդներ, Ադրբեջան, Հունգարիա, Իտալիա, Իսրայել, Բուլղարիա, Շվեդիա, Գերմանիա, Ֆրանսիա, Լեհաստան, Ավստրալիա, Կիպրոս, Սերբիա, Լիտվա, Խորվաթիա, Ռուսաստան, Իսպանիա, Լատվիա, Ուկրաինա, Մալթա, Վրաստան, Ավստրիա, Միացյալ Թագավորություն, Հայաստան:
Հենց մայիսի 14-ին, «Եվրատեսիլ-2016» -ի եզրափակիչին «LoveWave» -ի երգի սիրո ալիքներով մենք պետք է մեկտեղվենք ու կրկնապատկենք մեր համերաշխությունը' առ Արցախ ու Հայաստան, մեր հզոր հայկական շնչով տարածենք «LoveWave» -ի սիրո ալիքներն ամբողջ աշխարհում: Այս միասնությունը մենք պետք է ապահովենք մեր քվեարկությամբ' հանուն Արցախի ու Հայաստանի, ի հեճուկս Ադրբեջանի: Նիդերլանդահայերը վաղուց ապացուցել են, որ դա կարող են: ՈՒրեմն պատրաստ ենք...

Ընթերցողները նաև մեր ֆեյսբուքյան էջով հնարավորություն ունեցան հետևելու և քվեարկելու «Եվրատեսիլ 2016» երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող Իվետա Մուկուչյանի օգտին:

Ինչպես արդեն հայտնի է մեր մասնակիցը եզրափակիչին մասնակցելու ուղեգիր է նվաճել: Սենսացիա է առաջացրել այն քայլը, որ ուղիղ եթերում մեր մասնակիցը բարձրացրել է Արցախի հանրապետության դրոշը: Այս կապակցությամբ փառատոնի կազմակերպիչները ցանկություն ունեն բացատրություն պահանջել մեր մասնակցից, ոմանք էլ պահանջում են նրա որակազրկումը....
Ահա թե ինչպես է բացատրել իր քայլը երգչուհին.

Շվեդ լրագրողի հարցը Իվետա Մուկուչյանին․
-
Լեռնային Ղարաբաղի դրոշը, քաղաքական արտացոլանք ունեցող դրոշներից է Եվրոպայում, ինչու՞ որոշեցիք բաձրացնել այն այսօր' կանաչ սենյակում:
Իվետա Մուկուչյան․
- Շնորհակալություն, անկեղծ սպասում էի այս հարցին: Ես իմ Հայրենքին եմ ներկայացնում և սիրտով, մտքով, գցացմունքով ու էմոցիայով իմ ժողովրդի հետ եմ' չնայած 150 միլիոն մարդ է նայում, ես մտքով Մայրենի երկրում եմ:
Միայն ուզում եմ խնդրանքս տարածել: Հայաստանը խաղաղություն է ուզում, ու դրա համար էլ գրել եմ այս երգը: Ուզում եմ տարածել խաղաղության ու սիրո ալիքները...Ես գրեցի այս երգը, որովհետև դա իմ ներսի զգացմունքն է, ուզում եմ խաղաղությունը ամենուր լինի: Ես ապրում եմ Գերմանիայում, ես Հայ եմ, բոլորին եմ սիրում, ես այսպես եմ մեծացել:
Խաղաղություն եմ ուզում և այն տարածել սիրո ալիքների միջոցով ու հանուն դրա համար եմ բաձրացրել այս դրոշը, որովհետև ուզում եմ մարդիկ կենրոնանան աշխարհում խաղաղություն հաստատելու վրա: Շնորհակալություն:

Մամուլի խոսնակ` Նիդերլանդական Օրագիր
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Նիդերլանդական Օրագիր
14:58, 02.04.2024
333 | 0
դեպի վեր