Տավշո բնությունը իր երանգները խտացրել է բանաստեղծ Դավիթ Վանյանի արարումների մեջ։ Հեղինակի ամեն գործ բնության հրաշք է, բնության զարթոնք, բնության տարերք․․․․․ Ստորև ներկայացնում ենք բանաստեղծի հրաշագեղ ծաղկեփնջից մի քանի գոհարներ՝ Չհամարձակվես, մտածել անգամ, Դու ինձ նվաճիր, Բախտդ բերել է, աստղ ունես ինձ պես, Վառվիր, խենթացիր, Ու մի մտածիր, մի վայրկյան անգամ, Թե չեմ դիմանա, Դե ես գնացի, ժամանակ չունեմ, մնու՞մ ես, մնա։ ———————————— Դավիթ Վանյան 26․11․2016թ․ *** Ես երևի վա՞տն եմ, երբ բոլորը ողբում, Ես երևի անխե՞լք ու անմի՞տ եմ, հիմա՞ր, Ես երևի բա՞րդ եմ, որ չեմ կիսում մարդկանց, Երբ չեմ թողում լացես, երբ ասում եմ՝ լռիր, Երբ խնդրում եմ, վեր կաց, եղեգներից հոգուդ, Թող արթնանան ազատ Աստվածները ոգուդ։ _______________________________ Դավիթ Վանյան 15․08․2016թ․ **** Տղերքով` Տավուշի ժայռածերպ քերծերին` Կանգնած ենք, քարայծացած, Նայում ենք` Ներքևում ջրախոհ վիհերին, Մեր ցավը` Մեր սրտում ամբարած: Չստացված մի Կյանք ենք միասին մենք ապրել, Մեր ապրած օրերից ձանձրացած, Սովորել, ավարտել, Ընտանիք կառուցել, Մանկության երազները թաղած... Բայց հիմա խմել ենք, ուրախ ենք, Ճախրում ենք, հոգսերից փոքր ինչ Հեռացած, մի դպրոց-դասարան, Մի անցած ճանապարհ` Մնում է հուշերում մշուշված... ————————————— Դավիթ Վանյան 08.06.2013թ. |