Երգչուհի Ալլա Նավասարդյանը առաջին անգամ հանրությանն է ներկայացրել իր որդուն` ամանորյա ֆոտոշարքով: Լուսանկարների հեղինակը Հայկ Ալեքսանյանն է: Երգչուհին նաև իր շնորհավորանք է հղել բոլորին «Ես սիրով շնորհավորում եմ իմ ողջ ազգին գալիք ամանորի և սուրբ ծննդյան տոների կաապակցությամբ: Թող 2017 թվականը լինի սիրո ու երջանկության տարի, թող մեր սահմանների համար լինի խաղաղության տարի: Թող 2017-ին իրականություն դառնան բոլորի դեռևս չիրականացած երազանքները, իսկ մր փոքրիների համար էլ թող լինի խաղաղ ու անհոգ տարի: Շնորհավոր» |