ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +14 °C ... +20 °C Վաղը`+20 °C
Աննա Ռաշիդի Կարապետյան. «Ցանկանում եմ «Արտ Ֆեստ»-ին երկարակեցություն»
16:00, 04.06.2017
7855 | 0
Աննա Ռաշիդի Կարապետյան, ԵԹԿՊԻ խորեոգրաֆիայի ամբիոնի վարիչ, «Արտ Ֆեստ» -ի ժյուրիի անդամ.

"Որպես «Արտ Ֆեստ» -ի հանձնախմբի անդամ` մեծ սիրով արդեն 5 տարի շարունակ համագործակցում եմ փառատոնի հետ, սիրով շփվում եմ արվեստագետների հետ: Երիտասարդները մեր կյանքը լցնում են երիտասարդական ավյունով, նրանց հետ շփվելիս ուզում եմ ավելին կատարել, ամեն տարի ավելի նոր գործեր հանձնել բեմին և ստեղծագործական ավելի մեծ շրջանակներում աշխատել պարարվեստի նվիրյալների հետ: Այս տարի ունեցանք հայտերի բավականաչափ մեծ քանակ՝ թվով 15 պարային ներկայացումներ` մեկը մեկից բազմազան, գունագեղ և պրոֆեսիոնալ: Վստահ եմ, որ նրանք չեն դիմել միայն որևէ տեղ գրավելու համար, այլ դիմել են ուղղակի կյանքով լեցուն երիտասարդություն ապրելու համար: Եվ վստահ եմ, որ իրենք իրենց ուրույն տեղը կգտնեն: Ցանկանում եմ «Արտ Ֆեստ» -ին երկարակեցություն: Հաջողություն եմ մաղթում և՛ ուսանողներին, և՛ կազմակերպիչներին, և՛ այն մասնակիցներին, ովքեր նեցուկ են կանգնում «Արտ ֆեստ» -ին: Բոլորին հաջողակ ճանապարհ եմ մաղթում":
Հեղինակ` Art Fest
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Art Fest
դեպի վեր