ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +14 °C ... +30 °C Վաղը`+28 °C
Գիտնականները նշել են քաղցկեղը կանխող ուտելիքը
17:09, 07.11.2017
4822 | 0
Բրիտանացի եւ նորվեգացի գիտնականները նշել են առավել պիտանի սնունդն աղեստամոքսային հիվանդությունների, այդ թվում՝ քաղցկեղի կանխման համար: Հետազոտությունը հրապարակված է Nature Communications-ում, ինչի մասին հայտնել է Ուորիքի համալսարանը (Մեծ Բրիտանիա) ։ Նուռը, խաղողի կարմիր սորտերը, տանձը, սունկը, ոսպը, սոյան եւ կանաչ ոլոռն առանձնապես արդյունավետ են աղեստամոքսային հիվանդությունների կանխարգելման համար: Այդ սնունդը, նշում են գիտնականները, դրական ազդեցություն է գործում աուտոֆագիայի (բջջի կողմից սեփական վնասակար բաղադրիչների կլանման) վրա՝ օրգանիզմում կանխելով բորբոքային գործընթացների զարգացումը: Հեղինակները նման եզրակացությունների են հանգել՝ պարզելով այն պատճառները, որնք ազդում են աուտոֆագիայի բնականոն մեխանիզմի վրա: Գիտնականները հայտնաբերել են Kenny սպիտակուցը, որի հետ է կապված գործընթացի կարգավորումը: Երբ աուտոֆագիան կոռեկտ չի գործում, այդ պրոտեինը կուտակվում է եւ բորբոքում է առաջ բերում:
Հեղինակ` Narek Demirchyan
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Narek Demirchyan
դեպի վեր